• Latest news

Հայաստանը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսի դեպքերի թվով աշխարհում 10-րդ տեղում է

29 հունիսի, 2020  12:11

Հայաստանը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսի դեպքերի թվով աշխարհում 10-րդ տեղում է: Հայաստանում արդեն գրանցվել է վարակման 25 127 դեպք. մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում 8480 դեպք: Այդ ցուցանիշով առաջ ենք անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են՝ ԱՄՆ, Շվեդիա, Իտալիա, Իսպանիա, Ռուսաստան, որտեղ վարակվածների թիվը մեծ է, սակայն բնակչության ընդհանուր թվի նկատմամբ վարակված քաղաքացիների հարաբերակցությունը ցածր է, քան Հայաստանում:

Աշխարհում մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող դեպքերի թվով աշխարհում առաջին տեղում եմ Կատարն ու Սան Մարինոն: Վատիկանը, որը երկար ժամանակ զբաղեցնում էր երրորդ տեղը (հարկ է նշել, որ պանդեմիայի ողջ ընթացքում Վատիկանում գրանցվել է վարակման 12 դեպք, իսկ Վատիկանը բնակչությունը՝ ընդամենը 801 մարդ), այժմ չորրորդ տեղում է՝ զիջելով Բահրեյնին, որտեղ, վերջին տվյալներով, մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում վարակման 15 118 դեպք:

Հիշեցնենք, որ Հայաստանում մեկ օրում գրանցվել է վարակման 482 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:   

Հունիսի 29-ի դրությամբ երկրում գրանցվել է վարակման 25 127 դեպք: Փաստացի բուժվում է 11 254 մարդ (մեկ օրում նրանց թիվն ավելացել է 290-ով): Ապաքինվել է 13 297 մարդ (վերջին մեկ օրում՝ 181), մահացել է 433 մարդ (վերջին մեկ օրում՝ 7):

Կորոնավիրուսով վարակված եւս 4 քաղաքացի, ըստ իշխանությունների, մահացել է «այլ հիվանդությունների պատճառով»: Նման դեպքերի ընդհանուր թիվն է 143: Այդպիսով, մահերի թիվը հասել է 577-ի:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։