• Latest news

Ո՞ր մարզումներն են նվազեցնում վաղ մահվան հավանականությունը

3 հուլիսի, 2020  09:44

Մեծահասակ մարդկանց շրջանում, որոնք ազատ ժամերին կատարում են հանձնարարված քանակությամբ աերոբիկայի եւ ուժային մարզումներ, բոլոր պատճառներով մահվան հավանականությունը նվազում է: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է BMJ ամսագրում:

Հետազոտության մեջ ուսումնասիրել են ԱՄՆ-ում 18-85 տարեկան գրեթե 480 հազար մեծահասակների տվյալները, որոնք 1997-ից 2014 թվականներին անցկացված առողջական վիճակի մասին ազգային հարցումների շրջանակում հայտնել են աերոբիկայի ֆիզիկական ծանրաբեռնվածության եւ ուժային մարզումների քանակի մասին: Այս տվյալներն այնուհետեւ համեմատել են միջինը գրեթե 9 տարում մահացության վերաբերյալ գրանցումների հետ:

Հետազոտության ժամանակահատվածում մասնակիցների միայն 16 տոկոսն է (76 384) ամբողջությամբ հետեւել ֆիզիկական ակտիվության հանձնարարականներին (ծայրահեղ դեպքում շաբաթական 150 րոպե տեւողությամբ միջին ինտենսիվության մարզումներ կամ 75 րոպե աերոբիկայի մեծ ծանրաբեռնվածության):

Նրանց համեմատությամբ, ովքեր անտեսել են հանձնարարականները, ուժային մարզումներով զբաղված մարդիկ 11 տոկոսով նվազեցրել են ցանկացած պատճառով մահվան հավանականությունը: Աերոբիկայի ինտենսիվ մարզումների սիրահարների շրջանում հավանականությունը նվազել է 29 տոկոսով: Ակտիվության այս երկու տեսակների համադրումը հանգեցրել է հավանականության 40 տոկոսանոց նվազման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել