• Latest news▼

Կա՞ն կորոնավիրուսի ասիմպտոմ կրողներ. Իմունաբանը կասկածում է

15 հուլիսի, 2020  16:35

Բեռնի համալսարանի Իմունաբանության ինստիտուտի նախկին տնօրեն Բեդա Շթադլերը կասկածում է կորոնավիրուսի ասիմպտոմ կրողների առկայությանը: Նրա խոսքով՝ եթե այդ մարդիկ COVID-19-ի դեմ իմունիտետ ունեն, ապա նրանք չեն կարող մյուսներին վարակել: Նրա հետազոտությունը հրապարակել է Կյանքի երկարացման բժշկության ամերիկյան ակադեմիայի պորտալը:

Իմունաբանը նաեւ քննադատել է փորձագետների այն հայտարարությունը, որ որպես նոր կորոնավիրուսի հիմնական վտանգ նշվել է, որ դրա հանդեպ իմունիտետ չի ձեւավորվում: Գիտնականը, սակայն, հայտարարել է, որ դա սոսկ ենթադրություն է, քանի որ սա ապացուցող հետազոտություններ չեն եղել:

Գիտնականը որպես դրա հաստատում տվյալներ է բերել, որոնց համաձայն՝ նոր կորոնավիրուսը ավելի փոքր ազդեցություն է ունեցել Չինաստանի այն շրջաններում, որտեղ նախկինում գրանցվել են SARS վիրուսի բռնկումներ, որն առաջացրել էր ատիպիկ թոքաբորբ:

Մասնագետը համաճարակաբաններին քննադատել է նաեւ այն պատճառով, որ նրանք հավատացել են կորոնավիրուսի սեզոնայնությանը, ինչը հանգեցրել է սխալ կանխատեսումների:

«Ոմանք դեռեւս կառչում են մոդելներին, որոնք երկրորդ ալիք են կանխատեսում»,- ասել է Շթադլերը:

Իմունաբանի կարծիքով՝ վիրուսի ասիմպտոմ կրողներ չկան: Խնդիրն այն է, որ թեստերը չեն կարող որոշել՝ վիրուսը մինչեւ հիմա կենսունա՞կ է արդյոք, թե՞ արդեն ճնշվել է իմունային համակարգի կողմից: Դրանից բացի, մասնագետը վստահ է, որ ասիմպտոմ կրողները չեն կարող մյուսներին վարակել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll