• Latest news

Ինչու են կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արդյունքները երբեմն սխալ լինում

16 հուլիսի, 2020  13:39

Կորոնավիրուսային թեստերը վիրուսի մասնիկներ են հայտնաբերում կենսանյութում, սակայն միշտ չէ, որ կարողանում է որոշել՝ արդյոք վիրուսը դեռ ակտիվ է, թե արդեն ճնշվել է իմունային համակարգի կողմից։ Հենց այդ պատճառով էլ վիրուսի թեստերը երբեմն կարող են սխալ լինել: Այս մասին ՌԲԿ-ին պատմել է Տնտեսագիրություան բարձրագույն դպրոցի առողջապահության ինստիտուտի տնօրեն Լարիսա Պոպովիչը:

«Որոշ թեստեր բավականաչափ զգայուն չեն եւ կարող են չնկատել փոքր քանակությամբ հակամարմինները: Երբեմն ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է կառուցված թեստավորման գործընթացը: Եթե ​​թեստերը անհաջող են ընտրում հակագենները, դրանք կարող են նկաատել վիրուսների մնացորդային հետքերը»,- ասել է Պոպովիչը:

Այդպես է նա արձագանքել շվեյցարացի իմունոլոգ Բեդա Շտադլերի խոսքերին այն մասին, որ կորոնավիրուսի ասիմպտոմատիկ կրողներ գուցե ընդհանրապես գոյություն չունեն: Սխալը կարող է առաջանալ, քանի որ կորոնավիրուսի թեստերը չեն կարողանում որոշել՝ արդյոք վիրուսը դեռ ողջ է, թե արդեն ճնշվել է իմունային համակարգի կողմից, եւ, ի վերջո, կարող է «վիրուսի փոքր ոչնչացված մասերը» որպես ակտիվ հիվանդություն ընկալել։

«Իհարկե, յուրաքանչյուր թեստ սահմանափակումներ վիրուսի հայտնաբերման եւ այն ճիշտ ճանաչելու իր ունակության աստիճանի մասով: Երբեմն լինում են կեղծ արդյունքներ, որովհետեւ սխալ են ընտրել գենոմի կտորը: Չինական թեստերն ի սկզբանե ունեին այդ խնդիրը»,- ասել է Պոպովիչը:

Նա հավելել է, որ ռուսական թեստերը 100 տոկոսանոց զգայունություն չունեն, դրանք զգայությունը 95-96 տոկոս է: Նրա խոսքով՝ 4 տոկոս դեպքերում սխալներ կարող են թույլ տրվել:

«Թեստավորումն ինքնին օգտակար է ամեն դեպքում: Եվ եթե կան ախտանիշներ, ավելի լավ է մի քանի անգամ թեստ հանձնել»,- ասել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է