• Latest news

Մարտին բարձրացած աղմուկի պատճառով շատերը կարծում էին, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնն այլեւս չի գործում․ Մադոյան

3 սեպտեմբերի, 2020  14:44

Փետրվար-մարտ ամիսներին բարձրացած աղմուկի պատճառով բազմաթիվ պացիենտներ, ինչպես նաեւ որոշ լաբորատորիաների ներկայացուցիչները կարծում էին, որ ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնն այլեւս չի գործում։ Այս մասին լրագրողներ հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Մադոյանը:

Նրա խոսքով՝ հակառետրովիրուսային բուժում ստացող որոշ պացիենտներ մարտից հետո դադարել էին կենտրոն գալ՝ դեղամիջոցներ ստանալու համար։ Երբ կենտրոնի մասնագետները կապ էին հաստատել նրանց հետ, նրանք խոստովանել էին, որ մտածում էին, թե կենտրոնն այլեւս գոյություն չունի։

Այդպես էին մտածում նաեւ մի շարք լաբորատորիաներում։ Մասնագետի խոսքով՝ բոլոր այն լաբորատորիաները, որտեղ իրականացվում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ, ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնին հատույ ձեւով լրացրած հաշվետվություն էին ներկայացնում, ինչպես նաեւ ժամանակ առ ժամանակ ուղարկում էին հետազոտությունների նմուշները՝ վերահաստատման համար։ Որոշ լաբորատորաներ բարձրացած աղմուկից հետո դադարեցին այդ ամենն անել, եւ պարզվեց, որ նրանց ներկայացուցիչները եւս մտածում էին, որ կենտրոնն այլեւս գոյություն չունի։

Ինչպես նշեց Հովհաննես Մադոյանը, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի եւ ՁԻԱՀ ԿՀԿ-ի միավորումից հետո երկու կերտնոններն էլ շարունակում են իրենց բնականոն աշխատանքը՝ որպես «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի երկու մասնաշենք։ Կենտրոններից ոչ մեկի գործառույթները միավորման հետեւանքով չեն դադարել, ընդհակառակը, ընդլայնվել են։

Հիշեցնենք, որ Կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի թիվ 77-Ա որոշման համաձայն, ՁԻԱՀ ԿՀԿ-ը միավորվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի հետ։

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանը հրաժարվել է փաստաթղթեր ներկայացնել, որոնք անհրաժեշտ էին երկու ծառայությունների միավորման վերաբերյալ կառավարության որոշման կատարման համար: Ավելին՝ Սամվել Գրիգորյանը հրաժարվել է վերադարձնել բժշկական կենտրոնի կնիքը: Այս ամենի հետեւանքով Սամվել Գրիգորյանը հեռացվել էր աշխատանքից, իսկ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Արթուր Բերբերյանը:

Այժմ երկու կենտրոնները միավորվել են, եւ նոր կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հովհաննես Մադոյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է