• Latest news

Կրկին սահմանվել է կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդ․ 1465 հիվանդացած մեկ օրում, այս ցուցանիշով աշխարհում 8-րդ տեղում ենք

16 հոկտեմբերի, 2020  12:15

Հայաստանում նախօրեին գրանցվել էր կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի ռեկորդային թիվ՝ 1371։ Այսօր սահմանվել է նոր ռեկորդ՝ վերջին մեկ օրում գրանցվել է վարակման 1465 նոր դեպք։

Ըստ https://www.worldometers.info/coronavirus/ ռեսուրսի տվյալների՝ Հայաստանը ներկայումս վերջին մեկ օրում վարակման նոր դեպքերի թվով աշխարհում 8-րդ տեղում է։ Հիմա առաջին տեղում է Ռուսաստանը (+15 150 նոր դեպք), երկրորդ՝ Բելգիան (+10 448), երրորդ՝ Ուկրաինան (+5992)։

Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ վերջին մեկ օրում կատարվել է կորոնավիրուսի ախտորոշման 4005 թեստավորում, եւ դրա մոտ 36,5 տոկոսի արդյունքը դրական է եղել։

Հոկտեմբերի 16-ի առավոտյան երկրում ընդհանուր  գրանցվել է կորոնավիրուսով 61 460 վարակակիր։ Հիմա փաստացի բուժվում է 13 919 մարդ (ընդ որում՝ մեկ օրում նրանց թիվն ավելացել է 2400-ով)։ Համավարակի ամբողջ ընթացքում ապաքինվել է 47 541 մարդ (422-ը վերջին օրում), մահացել է 1056 պացիենտ (10-ը վերջին մեկ օրում)։

Մասնագետները հիշեցնում են, որ ռազմական դրության պայմաններում կորոնավիրուսի նոր դեպքերի թվի աճը ոչ միայն առողջապահության համակարգի համար լրացուցիչ բեռ է, այլեւ լրացուցիչ ռիսկեր զինվորների եւ քաղաքացիական անձանց համար, որոնք վիրավորվել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով։ Չէ՞ որ վարակվածների մի մասը ստացիոնարում բուժվելու կարիք ունի, եւ նրանք վիրավորներին փրկող բուժաշխատողներից ժամանակ եւ ռեսուրսներ կխլեն։

Ավելին՝ կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է վտանգ ներկայացնել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով վիրավորված մարդկանց համար։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակման կանխարգելման համար անհրաժեշտ է հետեւել երեք պարզ կանոնի՝ դիմակ կրել, պարբերաբար լվանալ ձեռքերը կամ ձեռքերն ախտահամել եւ պահպանել սոցիալական հեռավորություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է