• Latest news

53 պացիենտ միացված է ԹԱՕ սարքերին. Նոր տվյալներ COVID-19-ով «ծանր» պացիենտների մասին

22 հոկտեմբերի, 2020  17:34

Ներկայումս կորոնավիրուսի վարակով 53 պացիենտներ միացված են թոքերի արհեստական օդափոխության (ԹԱՕ) սարքերին: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունում, ներկայումս COVID-19-ով 589 պացիենտներ ծանր վիճակում են, իսկ եւս 139-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր կամ կրիտիկական:

Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 2306 նոր դեպք. սա նոր դեպքերի ռեկորդային քանակ է՝ նույնիսկ համավարակի ամենաթեժ շրջանում երկրում հիվանդացության մակարդակն ավելի ցածր էր:

Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 22-ի առավոտյան երկրում գրանցվել է կորոնավիրուսով 70 836 վարակված: Փաստացի, ներկայումս բուժվում է 19 591 մարդ (մեկ օրվա ընթացքում նրանց թիվն ավելացել է 1722-ով): Ապաքինվել է 49 787 պացիենտ (վերջին օրը՝ 568), մահացել է 1131 պացիենտ (վերջին օրը՝ 10): Եւս 6 պացիենտներ մահացել են այլ հիվանդություններից, բայց նրանք նաեւ կորոնավիրուսային վարակ են ունեցել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել