• Latest news

Ինչպե՞ս է կորոնավիրուսն ազդում սրտի վրա

29 հոկտեմբերի, 2020  18:42

Կորոնավիրուսը կարող է ազդել ոչ միայն ռեսպիրատոր համակարգի, այլ նաեւ այլ օրգանների եւ համակարգերի, այդ թվում՝ սրտի վրա:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ արյան շրջանառության խախտման կամ բորբոքման պատճառով սրտամկանը կարող է վնասվել: Միոկարդի վնասման բիոմարկեր է համարվում արյան մեջ տրոպոնինի մակարդակի բարձրացումը:

Մասնագետներին արդեն հայտնի է, որ COVID-19-ը կարող է հանգեցնել միկորադի վնասման: Չինացի գիտնականները հայտնաբերել են նման վնասվածքներ կորոնավիրուսով հոսպիտալացված  պացիենտների գրեթե 20 տոկոսի մոտ, եւ դրանք, ինչպես պարզվել է,  կապված են եղել վարակվածների մահվան ռիսկի մեծացման հետ: Թե ինչպես է կորոնավիրուսը վնասում միոկարդը, ուսումնասիրված չէ:

Նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Journal of the American College of Cardiology –ում, գիտնականներն ուշադրություն են դարձրել կորոնավիրուսով վարակված պացիենտների սրտի ՈւՁՀ-ի տվյալների վրա, որոնց մոտ վարակը միոկարդի վնասվածք է առաջացրել: Գիտնականները վերլուծել են 305 մարդու սրտի ՈւՁՀ-ի տվյալներ: Միոկարդի վնասվածք է հայտնաբերվել նրանցից 190-ի մոտ: 

Հետազոտողները հայտնաբարել են այդ պացիենտների մոտ հետեւյալ տագնապալի ախտանիշները՝

  • Աջ փորոքի աշխատանքի խախտում (կարող է կապված լինել շնչառական անբավարարության եւ թոքային զարկերակի էմբոլիայի հետ)  26,3%-ի մոտ;
  • Ձախ փորոքի պատերի շարժի լոկալ խախտումներ (կաթվածի նշան) 23,7%-ի մոտ;
  • Ձախ փորոքի դիֆուզային դիսֆունկցիա (սրտային անբավարարության եւ միոկարդիտի նշան) 18,4%-ի մոտ;
  • Պերիկարդի խոռոչում, սրտի արտաքին շերտում հեղուկ (կարող է դժվարացնել սրտի կծկումները) 7,2%-ի մոտ:  

Մասնագետների խոսքով՝ միոկարդի վնասվածքով եւ նշված ախտանիշներով պացիենտների մոտ էապես բարձր է մահվան ռիսկը: Մահացության անալիզը ցույց է տվել, որ՝

  • Առանց միոկարդի վնասվածքների պացիենտները մահացել են հիվանդանոցում 5,2% դեպքերում,
  • Միոկարդի վնասվածքներով պացիենտները՝ 18,6%,
  • Միոկարդի վնասվածքներով պացիենտները, որոնց մոտ պաթոլոգիաներ են հայտնաբերվել սրտի ՈւՁՀ-ի ժամանակ՝ 31,7%:

Գիտնականների խոսքով՝ սրտի ՈւՁՀ-ն հուսալի գործիք է կորոնավիրուսի ժամանակ սրտի հետ կապված բարդացումների մեծ ռիսկի տակ գտնվող պացիենտներին հայտնաբերելու համար: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել