Համավարակի ժամանակ կանոնավոր կերպով վեյփ ծխելը կարող է վտանգավոր լինել, նախազգուշացնում են Սթենֆորդի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները։ Նրանք պարզել են, որ վեյփ ծխող մարդկանց շրջանում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը 5-7 անգամ ավելի մեծ է, քան չծխողների շրջանում։
The National Interest պարբերականը հայտնում է, 13-24 տարեկան 4300 մարդկանց (որոնցից կեսը ծխել է) տվյալները վերլուծելով՝ գիտնականները պարզել են, որ նրանց շրջանում, ովքեր վեյփ են ծխում, ոչ միայն 5-7 անգամ մեծ է վարակման վտանգը, այլեւ 5 անգամ մեծ է COVID-19-ի ծանր զարգացման հավանականությունը։
Հետազոտության հեղինակներից մեկը՝ Սթենֆորդի համալսարանի մանկաբուժության պրոֆեսոր, բժիշկ Բոնի Հալփերն-Ֆելշերը երիտասարդներին նախազգուշացրել է, որ նրանք վեյփինգի հետեւանքով թոքերի վնասման պատճառով ենթակա են կորոնավիրուսով «անմիջապես վարակվելու վտանգին»։
Գիտնականների խոսքով՝ վարակման մեծ հավանականությունը կարող է պայմանավորված լինել մի քանի պատճառներով՝ էլեկտրոնային ծխախոտը մի կողմից փոխում է իմունային համակարգը եւ բացասաբար ազդում թոքերի վրա։ Մյուս կողմից՝ արտաշնչված աերոզոլային մասնիկները կարող են պարունակել կորոնավիրուս եւ վարակել շրջապատողներին։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day