• Latest news

Երիտասարդների շրջանում գլխուղեղի կաթվածներն ավելի հաճախ են հանդիպում, քան սրտի կաթվածները․ հետազոտություն

1 դեկտեմբերի, 2020  15:54

Երիտասարդները սկսել են ավելի հաճախակի բախվել կաթվածների, ընդ որում՝ այս տարիքային խմբում սրտի կաթվածով հիվանդացության մակարդակն անփոփոխ է։ Գիտաբժշկական հանրույթում առայժմ չեն գտնում սրա միանշանակ բացատրությունը։

Նոր հետազոտության հեղինակները, որի արդյունքները ներկայացվել էին Կաթվածի ուսումնասիրման եվրոպական կազմակերպության գիտաժողովում, վերլուծել են PharMetrics Legacy տվյալների խոշոր բազայից պատահական ընտրությամբ 3 միլիոն պացիենտների տվյալները, հայտնում է Medportal.ru-ն։ Նրանք կենտրոնացել են 15-44 տարեկան մարդկանց վրա, որոնք ԱՄՆ-ում բուժում են ստացել 2001-2014 թվականներին։

Գիտնականները հայտնաբերել են, որ 25-34 տարեկան մարդկանց շրջանում կաթվածով հիվանդացությունը 10 տարում 48 տոկոսով աճել է, 25-44 տարեկան մարդկանց շրջանում՝ 28 տոկոսով։ Միաժամանակ նրանք այս խմբերում սրտի կաթվածի հիվանդացության զգալի փոփոխություններ չեն գտել։

Գիտնականների խոսքով՝ սրտի կաթվածի եւ իշեմիկ կաթվածի զարգացման մեխանիզմները միմյանց մեծապես նման են․ կաթվածը զարգանում է, երբ աթերոսկլերոզի հետեւանքով սիրտը սնուցող զարկերակները նեղանում են, խախտվում է սրտամկանի արյան մատակարարումը եւ նրա մի հատվածը մահանում է։ Կարծիք կա, որ գլխուղեղի կաթվածի դեպքում մեծամասամբ համանման պրոցես է տեղի ունենում գլխուղեղի հատվածի հետ։

Սրտի իշեմիկ հիվանդության (որը նախորդում է կաթվածին) եւ իշեմիկ կաթվածի հիմնական գործոններ են համարում բարձր զարկերակային ճնշումը, արյան մեջ «վատ» խոլեստերինի բարձր մակարդակը, շաքարային դիաբետը, ծխելը, ճարպակալումը, ոչ առողջ սնունդ գործածելը եւ ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակը։ Այս գործոններն անվանում են սիրտ-անոթային ռիսկի գործոններ։ Սրտի եւ գլխուղեղի կաթվածի կանխարգելման համար խորհուրդ են տալիս ձեռնարկել նույնատեսակ միջոցներ։

Այսպիսով, տրամաբանական է սպասել, որ գլխուղեղի եւ սրտի կաթվածով հիվանդացության դինամիկան պետք է ընթանա «ուս ուսի»։

Գիտնականների խոսքով՝ երիտասարդների շրջանում կաթվածները սովորաբար զարգանում են սրտի իշեմիկ հիվանդության հետեւանքով։ Այս դեպքում իսկապես գործում են սիրտ-անոթային ռիսկի վերեւում թվարկված գործոնները։ Հետազոտության հեղինակները, սակայն, այս դեպքում առաջադրել են այն վարկածը, որ երիտասարդ տարիքում կաթվածը կարող է զարգանալ նաեւ սիրտ-անոթային այլ գործոնների ազդեցությամբ։ Նրանց կարծիքով՝ հենց այդպիսի կաթվածների թիվն էլ մեծանում է։

Կաթվածների քանակի աճի մեկ այլ հնարավոր պատճառ կարող է լինել ախտորոշման բարելավումը: Նոր մեթոդները, ներառյալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի լայն կիրառումը, այս ախտորոշումը ավելի հաճախակի են դարձնում։ Դրանից բացի, մարդիկ, հավանաբար, սկսել են ավելի լավ ճանաչել կաթվածի ախտանիշները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է