• Latest news

Արցախում վիրավորված քանի՞ մարդ է հաշմանդամություն ստացել

18 հունվարի, 2021  18:16

Արցախում վիրավորված 119 մարդ արդեն հաշմանդամություն է ստացել: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեցին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից:

Ինչպես նշեց նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը, 35 մարդ ստացել է 1-ին խմբի հաշմանդամություն, 41 մարդ` 2-րդ խմբի հաշմանդամություն, եւ 43 մարդ` 3-րդ խմբի հաշմանդամություն:

Նրա խոսքով՝ ներկայումս տվյալներ չկան այն մասին, թե ինչ տեսակի վիրավորումներ եւ վնասվածքներ են հանգեցրել վերը նշված անձանց հաշմանդամությանը: Դեռեւս հայտնի չէ նաեւ, թե նրանցից քանիսն են զինծառայողներ, եւ քանիսը՝ կամավորներ ու քաղաքացիական անձինք:

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության ընթացքում զոհված եւ հաշմանդամ դարձած քաղաքացիական բնակչության ընտանիքներին սոցիալական օգնություն ցուցաբերելու կարգը հաստատվել է ՀՀ կառավարության նիստում:

Դիմումը պետք է ներկայացվի մինչեւ 2021 թվականի ապրիլի 1-ը` e-request.am հարթակի կամ նախարարության պաշտոնական կայքի միջոցով (mlsa.am)` «Գրել նամակ» բաժնում:

Հիշեցնենք, որ այս ծրագրի շահառուներ կարող են լինել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի քաղաքացիները: Նրանց առաջարկվում է օգնություն՝ միանվագ ֆինանսական վճարի տեսքով.

1․ 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին` 3 000 000 դրամ,

2. 2-րդ խմբի հաշմանդամություն ստանալու դեպքում՝ 2 000 000 դրամ,

3. 3-րդ խմբի հաշմանդամություն ստանալու դեպքում` 1 000 000 դրամ,

4․ Անչափահասները, անկախ հաշմանդամության խմբից, կստանան 3 000 000 դրամ,

5․ 5 000 000 դրամ կվճարվի զոհված խաղաղ բնակիչների ընտանիքներին:

Առավելագույնը 30 օրվա ընթացքում քաղաքացին գրավոր կտեղեկացվի օգնություն ստանալու կամ մերժվելու մասին: Գումարը կտրամադրվի անկանխիկ փոխանցմամբ` դիմումը հաստատելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է