• Latest news

Յոդի անբավարարության մասին վկայող 5 ախտանիշ

20 փետրվարի, 2021  19:25

Յոդը շատ կարեւոր միկրոէլեմենտ է առողջության համար, որը պարզապես անհրաժեշտություն է վահանաձեւ գեղձի բնականոն գործունեության համար: Այս գեղձի արտադրած հորմոններն ազդում են իմունային համակարգի եւ ուղեղի վրա: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` գրեթե 50 միլիոն մարդ տառապում է յոդի պակասի պատճառով առաջացած տարբեր աստիճանի ուղեղի վնասվածքներից, ընդ որում, այս խնդիրն առավել սուր է այն շրջաններում, որտեղ ջուրն ու հողը բավարար հարստացված չեն տվյալ միկրոէլեմենտով: Այդ շրջանների թվում է նաեւ Հայաստանը:

Որո՞նք են յոդի պակասի ախտանիշները:

Պարանոցի առջեւի հատվածի այտուցվածություն

Պարանոցի առջեւի հատվածի այտուցվածությունն օրգանիզմում յոդի անբավարարության ամենատարածված ախտանիշներից մեկն է: Այս միկրոէլեմենտի դեֆիցիտի դեպքում վահանաձեւ գեղձը սկսում է ավելի ակտիվ աշխատել եւ մեծացնում է հորմոնների արտադրությունը, ինչն էլ զոբի առաջացման է հանգեցնում: Դրանից ազատվել շատ հաճախ օգնում է յոդի պակասի բորբոքումը:

Քաշի ավելացում

Քաշի անհիմն ավելացումը եւս կարող է վկայել օրգանիզմում յոդի պակասի մասին: Բանն այն է, որ վահանաձեւ գեղձի հորմոններն ազդում են նյութափոխանակության վրա, եւ եթե դրանց մակարդակն իջնում ​​է, մարմինը դանդաղեցնում է կալորիաների այրումը:

Հոգնածության ավելացում

Եթե ​​դուք արթնանալուց անմիջապես հետո հոգնածություն եք զգում եւ ամբողջ օրվա ընթացքում էներգիայի եւ ուժի կարիք ունեք, դա կարող է յոդի պակասի նշան լինել Այս ախտանիշը հայտնվում է յոդի պակաս ունեցող մարդկանց 80 տոկոսի մոտ:

Մազաթափություն

Վահանագեղձի հորմոններն ազդում են նաեւ մազերի ֆոլիկուլների ակտիվության վրա: Երբ յոդի բացակայության պատճառով այս հորմոնի մակարդակն իջնում ​​է, ֆոլիկուլների վերականգնումը կարող է դանդաղել, ինչը մազաթափության է հանգեցնում:

Մաշկի չորացում եւ թեփոտում

Յոդի պակասի մասին կարող է վկայել նաեւ չորմաշկը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ վահանաձեւ գեղձի հորմոնի ցածր մակարդակ ունեցող մարդկանց մինչեւ 77 տոկոսը մաշկի խնդիրներ են ունենում բջիջների վերականգնման խանգարման պատճառով:




Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է