• Latest news

Ինչպե՞ս է ծխելն ազդում ՄԻԱՎ-դրական մարդկանց վրա

9 մարտի, 2021  23:31

Ծխելը հանգեցնում է ՄԻԱՎ-ով վարակված պացիենտների օրգանիզմում լուրջ բորբոքիչ պրոցեսների: Այս մասին պարզել են Մասաչուսեթսի համալսարանի հետազոտողները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են AIDS and Behavior ամսագրում:

Հանրային առողջապահության կենտրոնի սանիտարական իրազեկման բաժնի ղեկավար Քրիշնա Պուդելը եւ նրա գործընկերները հայտնել են ծխելու տեւողության, ինտենսիվության եւ ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ բորբոքման միջեւ կախվածության մասին:

Հետազոտողների խոսքով՝ ՄԻԱՎ-ով մարդկանց համար օգտակար կլինի ոչ միայն ծխելը թողնելը, այլ քիչ ծխելը, եթե չի հաջողվում միանգամից թողնել:

Հետազոտողները նշել են, որ բորբոքման բարձր մակարդակը կապված է հիվանդությունների բարձր ռիսկի եւ ՄԻԱՎ-ով մարդկանց մոտ մահվան հետ:

Հատկանշական է, որ ՄԻԱՎ-դրական մարդկանց մոտ, ովքեր բարձր ակտիվ հակառետրովիրուսային թերապիա (HAART) են անցել, ծխելուց մահվան մեծ ռիսկի են ենթարկվում, քան ՄԻԱՎ-ի հետ կապված գործոններից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է