• Latest news

Հեղինակավոր բժշկական ամսագիրը հետ է կանչել ծխողների շրջանում կորոնավիրուսով վարակվելու ցածր ռիսկի մասին հոդվածը

26 ապրիլի, 2021  13:49

Կորոնավիրուսի պանդեմիայի սկզբում ակտիվ տարածվել է այն միֆը, թե ծխողները քիչ խոցելի են վիրուսի նկատմամբ:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝  անցած տարի European Respiratory  ամսագրում հրապարակված հետազոտության մեջ ասվում է, որ ծխելը կապ չունի կորոնավիրուսի ծանր ընթացքի ռիսկի հետ:

Սակայն ավելի ուշ պարզվել է, որ այդ հետազոտության  հեղինակներից երկուսը՝ Խոսե Մ. Մայերը եւ Կոնստանտինոս Պուլասը, կապ են ունեցել ծխախոտային արդյունաբերության հետ եւ թաքցրել են ինֆորմացիան ամսագրի խմբագրությունից:

Նշենք, որ 2020 թվականի հունիսի ԱՀԿ-ն հրապարակել է հետազոտություններ, որոնցում գնահատվել է հիվանդության ծանր ընթացքի գործում նիկոտինի դերը, եւ միանշանակ եզրակացություն է արվել. ծխողները ենթարկվում են բարձր ռիսկի պանդեմիայի ժամանակ:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll