• Latest news

Տիգրան Ավինյանը եւ Անահիտ Ավանեսյանը պատվաստվեցին AstraZeneca-ով

28 ապրիլի, 2021  17:34

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը եւ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը պատվաստվեցին կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութով:

Լրագրողների հետ զրույցում Տիգրան Ավինյանը նշեց, որ նրանք հատուկ են ընտրել հենց այս պատվաստանյութը, քանի որ ամենաշատը հենց դրա մասին են սուտ լուրեր տարածում: Փոխվարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ 200 մլն պատվաստվածից միայն մի քանի տասնյակի մոտ են խնդիրներ առաջացել: Սակայն այդ 200 մլն մարդը եթե վարակվեր կորոնավիրուսով, մոտ 4 մլն մահվան դեպք կլիներ (վարակվածների մոտ 2 տոկոսը մահանում է), եւ սրանք, Ավինյանի խոսքով, անհամեմատելի թվեր են:

Ինչպես իր հերթին նշեց Անահիտ Ավանեսյանը, նրանք սեփական օրինակով ցույց տվեցին, որ պատվաստումները կարեւոր կանխարգելիչ միջոցառում են, որոնք պետք է օգնեն հաղթահարել պանդեմիան եւ վերադառնալ բնականոն կյանքին:

Պատվաստանյութերը այսօր, բանախոսների խոսքով, հասանելի են բոլոր պոլիկլինիկաներում, եւ ցանկացած քաղաքացի 18 տարեկանից բարձր կարող է պատվաստվել:

Տիգրան Ավինյանի խոսքով, պատվաստումները ազդելու են երկրների միջեւ հարաբերությունների, տուրիզմի, տնտեսական իրավիճակի վրա:

«Մեր քաղաքականությունը պետք է լինի հնարավորինս շատ մարդկանց համոզել, խրախուսել, որպեսզի քովիդ-19-ի դեմ պատվաստման գործընթացին մասնակցեն», - ասաց նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել