• Latest news

Ինչպե՞ս է մարիխուանայի ծուխն ազդում երեխաների առողջության վրա

2 օգոստոսի, 2021  23:30

Մարիխուանա ծխողների երեխաներն ավելի հաճախ են հիվանդանան սուր շնչառական վարակներով: Այդ մասին է վկայում Կոլորադոյի Wake Forest Medicine School of School-ի մասնագետների հետազոտությունը, որը հրապարակվել է Pediatric Research-ում:

Հետազոտողները ստուգել են, թե ինչպես է պասիվ մարիխուանա ծխելը կապված խնդիրների հետ, որոնք առավել հաճախ հանդիպում են ծխախոտ ծխողների երեխաների մոտ: Նրանք գնահատել են, թե որքան հաճախ են երեխաները ընկնում հիվանդանոց, տառապում ասթմայով, ականջաբորբով եւ սուր շնչառական վիրուսային վարակներով:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդկանց երեխաները, ովքեր պարբերաբար մարիխուանա են օգտագործում, վերջին մեկ տարվա ընթացքում միջինում 1.31 անգամ ՍՇՎ են տարել: Բոլորովին չծխողների խմբում երեխաները 12 ամսվա ընթացքում միջինում 1.1 անգամ են ՍՇՎ տարել: Ծխախոտ ծխող ծնողների երեխաների մոտ ցուցանիշները մոտավորապես նույնն էին:

Միեւնույն ժամանակ, այն երեխաները, ում ծնողները եւ խնամակալները մարիխուանա էին ծխում, չունեին այն խնդիրները, որոնց բախվում էին ծխախոտ ծխողների երեխաները: Վերջիններս տարվա ընթացքում ավելի հաճախ էին այցելում հիվանդանոցների ընդունման բաժանմունքներ, տառապում բրոնխային ասթմայով եւ սուր ականջաբորբով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել