• Latest news

Ի՞նչ ախտանիշների դեպքում պետք է դիմել նյարդաբանի

8 օգոստոսի, 2021  16:52

Նյարդաբանը զբաղվում է մի ամբողջ շարք հիվանդությունների բուժմամբ` էպիլեպսիայից եւ դեմենցիայից մինչեւ ցավային համախտանիշներ եւ ինսուլտներ:

Խորհուրդ է տրվում դիմել նյարդաբանի, եթե ձեր կամ ձեր մերձավորների մոտ նկատում եք հետեւյալ ախտանիշները.

  • Պարբերաբար գլխացավեր՝ կարող են վկայել մի շարք հիվանդությունների մասին։
  • Քրոնիկ ցավեր (օրինակ՝ պարանոցի կամ մեջքի ցավը), հատկապես, եթե սովորական միջոցները չեն օգնում դրանք հաղթահարել:
  • Գլխապտույտ, ականջներում աղմուկ, հավասարակշռության խախտում:
  • Վերջույթներում դող:
  • Ուշաթափություններ:
  • Մարմնի մի մասի թմրություն կամ ցավոտ ծակոց, հատկապես, եթե այն հայտնվել է մի կողմից կամ հանկարծակի է հայտնվել (սա կարող է լինել ինսուլտի նշան, որոշ դեպքերում՝ նաեւ ցրված սկլերոզի նշան):
  • Տեսողության խանգարում, օրինակ՝ աչքերում երկվություն, տեսդաշտերի նեղացում:
  • Շարժման խնդիրներ՝ տրեմոր (դող) եւ մարմնի ոչ կանխամտածված ջղաձգումներ, քստքստոցով քայլվածքի առաջացում, դժվարություն քայլելիս։
  • Հիշողության խնդիրներ կամ գիտակցության խառնաշփոթ՝ հիշողության խանգարումը, անձի փոփոխությունը կամ բառերը շփոթելը կարող են Ալցհեյմերի հիվանդության նշաններ լինել:
  • Քնի տեւողության կամ որակի խախտումներ՝ (օրինակ՝ անքնություն կամ մշտական քնկոտություն):
  • Հիմնական գործառույթների` կուլ տալու, միզելու խախտում եւ դեֆեկացիա (մեզը կամ կղանքը չպահելը):

Ըստ մասնագետների, եթե այս ախտանիշները հանկարծակի են ի հայտ գալիս, ապա պետք է անհապաղ դիմել բժշկական օգնության, քանի որ դրանք կարող են խոսել ուղեղային արյունաշրջանառության խախատման մասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել