• Latest news

Ինչու՞ է կարեւոր շրթունքները պաշտպանել արեւի ճառագայթներից

20 օգոստոսի, 2021  11:35

Շրթունքների մաշկը նույնքան խոցելի է արեւի ճառագայթների նկատմամբ, որքան մարմնի այլ հատվածների մաշկը՝ այն եւս կարող է այրվել, ավելին՝ կարող է մաշկի քաղցկեղ առաջանալ:

Շրթունքների այրվածքների ախտանիշներ են.

  • շրթունքների կարմրություն, այտուցվածություն,
  • շրթունքների մաշկի բարակության եւ խոցելիության զգացողություն,
  • ցավոտ զգացողություններ,
  • բշտիկներ շրթունքներին, որոնք, ի տարբերություն հերպեսի, փոքր բշտիկներ են՝ լցված հեղուկով, այլ ոչ թե թարախով:

Ծանր դեպքերում կարող է այտուցվել լեզուն:

Սովորաբար, շրթունքների արեւայրուքն անցնում է 3-5 օրվա ընթացքում, սակայն եթե մի քանի օր անց ախտանշանները պահպանվում են, խորհուրդ է տրվում դիմել բժշկի:

Շրթունքների մաշկի ավելի արդյունավետ բուժման համար խորհուրդ է տրվում.

  • սառը թրջոցներ դնել շուրթերին` օրինակ` սրբիչ,
  • օգտագործել գելեր եւ քսուքներ ալոե վերայի էքստրակտով, որն ունի բուժիչ ազդեցություն,
  • ոչ մի դեպքում չօգտագործել վազելին եւ նման այլ միջոցներ. արեւայրուքի դեպքում դրանք ջերմությունը պահում են մաշկի վրա,
  • ցավը թեթեւացնելու համար կարելի է օգտագործել առանց դեղատոմսի դեղամիջոցներ, ինչպիսիք են իբուպրոֆենը:

Շրթունքների արեւայրուքից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել շրթունքների արեւապաշտպան միջոցներ: Մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել SPF 30 մակարդակի բալզամներ, քանի որ դրանք զտում են ուլտրամանուշակագույն ճառագայթման մինչեւ 97 տոկոսը: Սա հատկապես կարեւոր է, եթե մտադիր եք օրն անցկացնել լողափին կամ բացօթյա լողավազանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել