• Latest news

Առողջապահական համակարգը կաթվածահա՞ր է եղել. Պետպատվերով բուժումները սառեցվում են մինչեւ 2022 թվականը

6 սեպտեմբերի, 2021  21:37

Պետությունը խոշոր բուժհիմնարկներին 4 միլիարդ դրամի չափով պարտքեր է կուտակել: Ավելին, օգոստոսի 1-ից Առողջապահության նախարարությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին եւ հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները (ՄՌՏ, ՀՏ):

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, ԱՆ-ից ներքին կարգով գրություն է իջեցվել, համաձայն որի, դեռևս 2004 թվականից գործող օրենքը որոշվել է առժամանակ դադարեցնել: Պետությունը աղմուկից խուսափելու համար ԲԿ-ների տնօրինությանն առաջարկել է սրտի վիրահատությունների ու բարդ հետազոտությունների սպասարկումը կազմակերպել «նիսյա եղանակով»՝ ԲԿ-ի միջոցների հաշվին, սակայն ԲԿ-ների սեփականատերերը նման մոտեցմանը կտրականապես դեմ են եղել:

Մյուս առաջարկը պետպատվերով բուժումն հետաձգելն է մինչեւ հաջորդ տարի՝ հերթագրման եղանակով: Այս դեպքում էլ անհետազգելի հետազոտման կամ վիրահատության կարիք ունեցող պացիենտները ստիպված են լինում վճարել սեփական գրպանից: Նման խնդիրների են առնչվում նաեւ 44-օրյա պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած մարդիկ, ում ստիպում են «դռնեդուռ ընկնել» եւ ում բուժումները անընդհատ հետաձգում են:

Ինչու՞ է առողջապահական համակարգը նման խնդիրների առաջ կանգնել: Ոլորտի որոշ մասնագետների խոսքով, պատճառը սխալ ֆինանսական քաղաքականությունն է:

Ինչպես տեղեկացնում է Yerevan Today-ը, Հայաստանում ահռելի ծավալով կորոնավարակով պետպատվեր է իջեցվում, եւ բազմաթիվ օտարազգիներ այսօրվա դրությամբ կորոնավիրուսային վարակից բուժվում են ՀՀ բյուջեից իջեցված՝ մինչև 650 հազար դրամ (մեկ մարդու համար) պետպատվերի շրջանակներում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է