• Latest news

Երեք ախտանիշ, որոնց դեպքում պետք է դիմել սրտաբանի

14 սեպտեմբերի, 2021  09:44

Ի՞նչ ախտանիշների դեպքում պետք է դիմել սրտաբանի: Այս մասին իր կարծիքն է հայտնել սրտաբան Զաուր Շուգուշեւը՝ «Վեչերնյայա Մոսկվա»-ին տված հարցազրույցում:

Ըստ մասնագետի՝ առաջին հերթին չի կարելի անտեսել կրծքավանդակի մեջտեղում այրոցքը: Ասֆիքսիան, որը տեղի է ունենում, երբ մարդը տաք տեղից տեղափոխվում է ցուրտ տեղ, նույնպես կարող է վտանգավոր դրսեւորում լինել: Այս զգացումը, մասնագետի խոսքով, տեւում է մինչեւ 5 րոպե:

Բացի այդ, պետք է շտապ խորհրդակցել մասնագետի հետ, եթե կրծքավանդակում անհանգստություն առաջանա, օրինակ՝ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:

Թվարկված ախտանիշներից գոնե մեկի հայտնաբերման դեպքում Շուգուեւը խորհուրդ է տալիս պարբերաբար զննում անցնել սրտաբանի մոտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել