• Latest news

Ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել մորուքը

25 սեպտեմբերի, 2021  21:28

Տղամարդկանց մորուքի մեջ հայտնաբերվել են ավելի շատ մանրէներ, քան շների մազերում, ինչպես նաեւ բակտերիաներ ու միջատներ, որոնք կարող են վնասել մարդուն: Այդ մասին նախազգուշացնում է The Sun պարբերականը:

Մասնագետները ստուգել են դեմքի մազերը 18 տղամարդկանց շրջանում եւ մազերը 30 տարբեր ցեղատեսակների շների պարանոցի շրջանում եւ պարզել, որ անգամ որսորդական շների մանրէների մակարդակն ավելի ցածր է, քան մորուքավոր տղամարդկանց մոտ: 7 փորձարկվող մարդկանց շրջանում հայտնաբերվել են նաեւ առողջության համար վտանգավոր պարազիտներ:

«Հետազոտողները հայտնաբերել են շատ ավելի բարձր բակտերիալ ծանրաբեռնվածություն տղամարդկանց մորուքի նմուշառումներում՝ ի տարբերություն շան մազերի: Այդ տվյալների հիման վրա կարելի է շներին համարել մաքուր՝ ի տարբերություն մորուք ունեցող տղամարդկանց»,-ասել է Հիրսլանդեն շվեյցարական կլինիկայից պրոֆեսոր Անդրեաս Գութցայթը:

Դեմքի վրա մազածածկույթը խթանող «Մորուքի ազատագրման ճակատի» հիմնադիր Քեյթ Ֆլետը կասկածել է հաշվետվության արդյունքների մեջ: Նա հայտարարել է, որ չի հավատում առհասարակ մորուքի ոչ հիգիենիկ լինելուն եւ նախազգուշացրել է, որ բոլոր այդ տհաճ մանրէներն ու բակտերիաները նաեւ պետք է հայտնաբերվեին մարդկանց ձեռքերին ու մազերի մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել