• Latest news

Իմաստ ունի՞ արդյոք տանը պուլսօքսիմետր օգտագործելը

7 հոկտեմբերի, 2021  20:41

Արդյո՞ք արդյունավետ է տնային պայմաններում պուլսօքսիմետր օգտագործելը, եւ արդյո՞ք այն նվազեցնում է կորոնավիրուսային վարակից պացիենտների մահվան ռիսկը։ Այս հարցերի պատասխանները փորձել են ստանալ հարավաֆրիկացի գիտնականները։

Պուլսօքսիմետրը սարք է, որը գնահատում է արյան հագեցածությունը թթվածնով (սատուրացիա)։ Կորոնավիրուսի համավարակի ժամանակ այդ սարքը սկսեցին ակտիվորեն օգտագործել, չէ՞ որ COVID-19-ի դեպքում որոշ պացիենտների մոտ առաջանում է արյան մեջ թթվածնի մակարդակի իջեցում։

Ինչպես տեղեկացնում է Medportal.ru-ն, գիտնականները պուլսօքսիմետրեր են բաժանել ավելի քան 8000 պացիենտի, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, որոնք բուժումը տանն էին ստանում։ Բոլոր մասնակիցների մոտ եղել են հիվանդության ծանր ընթացքի ռիսկի գործոններ, այդ թվում՝ դիաբետ, հիպերտոնիա եւ այլն։

Պացիենտներին սովորեցրել են օգտվել սարքից եւ խնդրել են չափումներ կատարել օրը երկու անգամ։ Եթե ցուցանիշը 95 տոկոսից ցածր էր, նրանք պետք է օգնության դիմեին։ 90 տոկոսից ցածր սատուրացիայի դեպքում նրանց խորհուրդ էին տալիս անհապաղ գնալ հիվանդանոց։

Գիտնականները համեմատել են հետազոտության մասնակիցների մահվան ռիսկը ռիսկի խմբի 30 000 պացիենտների ցուցանիշների հետ, որոնք չեն օգտվել պուլսօքսիմետրերից։ Պարզվել է, որ առաջին խմբում մահվան ռիսկը 52 տոկոսով ավելի ցածր է եղել, քան երկրորդում։

Հետազոտության ընթացքում մահացել է 42 մասնակից։ Համաձայն հեղինակների հաշվարկների՝ առանց պուլսօքսիմետրի օգտագործման մահացությունը կարող էր ավելի քան 2 անգամ բարձր լինել։

Հետազոտության հեղինակները կարծում են, որ մահացության տարբերությունը խմբերի միջեւ  կարող է բացատրվել նրանով, որ մարդիկ, ովքեր մշտադիտարկել են արյան մեջ թթվածնի մակարդակը, ավելի շուտ են դիմել բժշկական օգնություն ստանալու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է