• Latest news

Ծխելը կրկնապատկում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ռիսկը. մասնագետներ

27 նոյեմբերի, 2021  10:34

Ծխելը շարունակում է մնալ քաղցկեղի զարգացման ռիսկի բարձրացման ամենաազդեցիկ գործոններից մեկը։ Այս մասին հիշեցնում են Քաղցկեղի ամերիկյան միության մասնագետները։ Նրանց խոսքով՝ այս սովորությունը մեծացնում է քաղցկեղի բազմաթիվ տեսակների, այդ թվում՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման վտանգը։

Միության տվյալներով՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բոլոր ախտորոշումների մոտ 25 տոկոսը կապված է ծխախոտ ծխելու հետ։

Իսկ այս տեսակի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը նվազեցնելու համար նախ պետք է թողնել ծխելը: Բացի այդ, Քաղցկեղի միությունը խորհուրդ է տալիս հետեւել առողջ սննդակարգին, որը ներառում է մեծ քանակությամբ մրգեր, բանջարեղեն, ինչպես նաեւ սահմանափակել կարմիր եւ վերամշակված մսի, քաղցր ըմպելիքների օգտագործումը:

Մասնագետները հիշեցնում են, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը կարող է չունենալ ակնհայտ ախտանիշներ։ Հետագա փուլերում առաջանում է դեղնություն եւ քոր, մեզի գույնը մգանում է, ախորժակը կորում է եւ քաշը նվազում, մարդուն հետապնդում է հոգնածության զգացումը, էներգիայի բացակայությունը, բարձր ջերմությունը եւ տենդը:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ախտանիշները երբեմն կարող են շատ նման լինել մրսածության կամ գրիպի: Եթե ​​ախտանշանները, որոնք առաջացել են անհայտ պատճառով, տեւում են 4 շաբաթ եւ ավելի, մասնագետները խորհուրդ են տալիս խորհրդակցել թերապեւտի հետ։ Դեղնախտի ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է