• Latest news

Ստամոքսի քաղցկեղի ախտանիշներ, որոնք շատերն անտեսում են

7 փետրվարի, 2022  21:40

Վաղ փուլերում ստամոքսի քաղցկեղը սովորաբար որեւէ ախտանիշ չի առաջացնում, իսկ հազվադեպ արտահայտվող ախտանիշները մարդկանց մեծամասնությունն անմիջապես չի կապում քաղցկեղի հետ:

Ինչպես գրում է Focus-ը, մասնագետների կարծիքով, հենց քիչ նկատելի ախտանիշների անտեսումն էլ հանգեցնում նրան, որ հիվանդների երկու երրորդի մոտ ստամոքսի քաղցկեղը հայտնաբերվում է միայն ուշ փուլերում։

Մասնագետները կոչ են անում հատուկ ուշադրություն դարձնել սուրճի, ալկոհոլի կամ մրգերի որոշակի տեսակների նկատմամբ զգայունությանը։ Որոշ մթերքների, օրինակ՝ մսի նկատմամբ հանկարծակի հակակրանքը նույնպես պետք է տագնապալի լինի: Կարող են մշտական ​​ցավ, ճնշում եւ ընդլայնում որովայնի վերին հատվածում, մարսողության խանգարում, կուլ տալու դժվարություն, ախորժակի կորուստ լինել:

Հաճախ ստամոքսի քաղցկեղով հիվանդների մոտ փորկապություն, սրտխառնոց եւ փսխում է առաջանում: Նրանք կարող են նաեւ քաղցկեղի ընդհանուր ախտանիշներ ունենալ՝ հոգնածություն, հյուծվածություն եւ աշխատողունակության նվազում:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll