• Latest news

Ինչպե՞ս է գիշերը ֆիլմ դիտելն ազդում քնի որակի վրա

10 փետրվարի, 2022  23:39

Ինչպե՞ս է YouTube-ում ֆիլմեր կամ տեսանյութեր դիտելն ազդում քնի որակի վրա: Այս հարցին պատասխանել են Դելավերի համալսարանի գիտնականները։

Հետազոտությանը մասնակցել է 58 մեծահասակ, ովքեր օրագրեր են պահել, որտեղ արձանագրել են, թե որքան ժամանակ են ծախսել մեդիայի վրա։ Էլեկտրաէնցեֆալոգրամայի միջոցով գրանցվել է մասնակիցների քնի ընդհանուր ժամանակը եւ դրա որակը։

Ինչպես պարզվել է, մեդիայի օգտագործումը քնելուց մեկ ժամ առաջ կապված է ավելի վաղ քնելու հետ: Եթե ​​քնելուց առաջ օգտագործումը չի ներառել բազմաֆունկցիոնալ աշխատանք եւ արվել է անկողնում, դա նաեւ ասոցացվել է քնի ընդհանուր ժամանակի ավելացման հետ:

Այնուամենայնիվ, մեդիայի երկարատեւ օգտագործումը կապված է եղել ավելի ուշ քնելու եւ ընդհանուր քնի ժամանակի հետ: Հետաքրքիր է, որ քնի որակի վրա որեւէ ազդեցություն չի հայտնաբերվել:

«Եթե պատրաստվում եք հեռուստացույց դիտել կամ երաժշտություն լսել քնելուց առաջ, դա արեք նպատակային եւ քիչ ժամանակահատվածում։ Այս կերպ դուք կխուսափեք քնի վրա բացասական ազդեցությունից», - ասել է հետազոտության առաջատար հեղինակ Մորգան Էլիտորփը Դելավերի համալսարանից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll