• Latest news

Բուժաշխատողների պարտադիր հավաստագրում. Որքա՞ն ՇՄԶ կրեդիտներ պետք է հավաքեն բուժաշխատողները

5 ապրիլի, 2022  13:10

Հայաստանում գործում է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգ: Նպատակը` բուժաշխատողների պարտադիր շարունակական կրթության ապահովում, մասնագիտական նոր հմտությունների, ունակությունների և գիտելիքների ձեռքբերում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամլո ծառայությունը:

Ավագ և միջին բուժաշխատողների համար հավաստագրում անցնելու պահանջը սահմանված է Օրենքով:

Ըստ այդմ`

  • Հավաստագրումը ՇՄԶ արդյունքների գնահատման և հավաստագրի տրամադրման ընթացակարգն է:
  • ՇՄԶ հավաստագիրը բուժաշխատողի ինքնուրույն մասնագիտական գործունեությունը շարունակելու թույլտվությունն է, որը տրվում է ՇՄԶ կրեդիտներ հավաքելու և յուրաքանչյուր շրջափուլում առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեություն իրականացնելու դեպքում։

Պահանջվող կրեդիտների նվազագույն քանակը` յուրաքանչյուր շրջափուլի համար`

  • ավագ բուժաշխատողներ (բժիշկներ)` առնվազն 220 ՇՄԶ կրեդիտ,
  • դեղագետներ՝ առնվազն 160 ՇՄԶ կրեդիտ,
  • միջին բուժաշխատողներ (բուժքույր, բուժակ)՝ առնվազն 140 ՇՄԶ կրեդիտ,
  • դեղագործներ՝ առնվազն 100 ՇՄԶ կրեդիտ:

Գործում է ՇՄԶ կրեդիտների 3 տեսակ՝ տեսական, գործնական և ինքնակրթության կամ ինքնազարգացման համար շնորհվող կրեդիտներ:

  • Տեսական կրեդիտները շնորհվում են ՀՀ-ում կամ այլ պետություններում տեսական մասնագիտական դասընթացներին (օր.՝ սեմինար, դասախոսություն, գիտաժողով, համագումար և այլն) մասնակցության և/կամ իրականացման համար:
  • Գործնական կրեդիտները շնորհվում են ՀՀ-ում կամ այլ պետություններում գործնական ակտիվություն պարունակող գիտագործնական միջոցառումներին, (օր.՝ վարպետաց դաս) մասնակցության և/կամ իրականացման համար:
  • Ինքնակրթության/ինքնազարգացման կրեդիտները տրամադրվում են էլեկտրոնային ուսուցողական նյութերի յուրացման և/կամ դրանց մշակման, ինչպես նաև գիտական աշխատանքների, աշխատությունների հրատարակման համար:

Հավաստագրման առաջին շրջափուլն ընդգրկում է 2016 թվականի մայիս 4-ից 2023 թվականի հունվարի 1-ը:

Վերջնաժամկետի ավարտից հետո ՇՄԶ հավաստագիր չունեցող անձի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվելու են` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է