• Latest news

Ինչպե՞ս վերահսկել խոլեստերինի մակարդակը. բժշկի խորհուրդներ

25 ապրիլի, 2022  19:19

Որոշ ոչ բարդ կանոններ կարող են օգնել վերահսկելու խոլեստերինի մակարդակը, հավաստիացնում է թերապեւտ Թոմի Միթչելը։  ETNT-ում հրապարակվելու համար պատրաստված հոդվածում նա նշել է, որ առողջ սնունդը եւ ակտիվ ապրելակերպը, ի թիվս այլ բաների, կօգնեն նվազեցնելու խոլեստերինի մակարդակը։

«Պետք է ընտրել տրանսճարպերի եւ այլ վնասակար նյութերի քիչ պարունակությամբ մթերքներ։ Դրանք ավելի լավ է փոխարինել բջջանյութով հարուստ սննդով, որը կօգնի նորմի մեջ պահել խոլեստերինի մակարդակը եւ պահպանել քաշը։ Օրինակ, կարելի է ամենօրյա սննդաբաժնում ավելացնել ավելի շատ մրգեր, բանջարեղեններ եւ ամբողջահատիկ հացահատիկեղեն»,- ասել է մասնագետը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաեւ հրաժարվել նստակեցությունից եւ զբաղվել սպորտով։ Ամեն օր ընդամենը 30 րոպե չափավոր բեռնվածությունը բարերար ազդեցություն կունենա սիրտ-անոթային համակարգի եւ ընդհանրապես ամբողջ օրգանիզմի վրա։

Որպեսզի խոլեստերինի մակարդակը չբարձրանա, մասնագետը խորհուրդ է տվել  հրաժարվել վնասակար սովորություններից։ Օրինակ, ծխախոտի մեջ պարունակվող քիմիական նյութերը նպաստում են զարկերակներում բշտերի առաջացմանը՝ դրանով իսկ դժվարացնելով արյան ազատ շրջանառությունը։ Բացի այդ, ծխելն առաջ է բերում բորբոքում եւ թթվային սթրես, որը նպաստում է խոլեստերինի մակարդակի բարձրացմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll