Չինաստանում արձանագրվել է թռչնի գրիպի նոր H10N8 շտամից մահվան առաջին դեպքը: 73-ամյա կինը մահացել է դեկտեմբերի 6-ին՝ վարակվելուց վեց օր անց, համաձայն Առողջապահության Համաշխարհային կազմակերպության տվյալների:
Կնոջ վարակման կոնկրետ աղբյուրը դեռեւս հայտնի չէ, հաղորդում է ԱՀԿ-ն, չնայած կինը հիվանդությունից չորս օր առաջ եղել է թռչնի շուկայում:
Կինը մահացել է Նանչյան քաղաքում՝ հարավ-արեւմտյան Ցզյանսի նահանգի մայրաքաղաքում: Ընտանիքի անդամները եւ մյուս մարդիկ, ում հետ նա շփում է ունեցել, չեն ցուցաբերում հիվանդության ոչ մի նշան, եւ ոչ մի այլ դեպքեր նույնպես չեն գրանցվել այդ շրջանում, հաղորդում է CBS News-ը:
Ներկա պահին ոչ մի ապացույց չկա H10N8 նոր վիրուսի մարդուց մարդուն փոպանցվելու մասին, ասում են իշխանությունները:
H7N9 շտամը Չինաստանում հայտնվել է այս տարի եւ վարակել նվազագույնը 139 մարդ Չինաստանում, Թայվանում եւ Հոնկոնգում՝ սպանելով նրանցից 45-ին: Պարզվեց , որ վիրուսը կայուն է առաջին շարքի այնպիսի դեղերի հանդեպ, նչպիսին է Տամիֆլյուն:
Չինական իշխանությունները քննում են H10N8 –ով դեպքը եւ վարակի վերահսկման միջոցներ են ձեռնարկում, հաղորդում է ԱՀԿ-ն:
Վերջերս Թայվանի իշխանությունները հաղորդել էին, որ Թայվանում 20-ամյա կնոջ մոտ բացահայտել են թռչնի գրիպի H6N1 շտամը, որը նախկինում առկա էր միայն թռչունների մոտ:
Ներկայումս հակավիրուսային բուժումից հետո նա ամբողջությամբ ապաքինվել է:






