• Latest news

2015 թվականից տարեկան մոտ 9 միլիոն մարդ է մահանում շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով

18 մայիսի, 2022  15:35

Օդի աղտոտվածության հետ կապված վատթարացող իրավիճակը եւ տոքսիկ կապարով թունավորումը հանգեցրել են նրան, որ շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով 2015 թվականից տարեկան մոտ 9 միլիոն մարդ է մահանում, ասվում է նոր հետազոտության մեջ:

Արդյունաբերական գործընթացներից օդի աղտոտվածությունը, ինչպես նաեւ ուրբանիզացիան հանգեցրել են 2015-2019 թվականներին աղտոտվածության հետեւանքով մահացությունների 7 տոկոս աճի՝ գլոբալ մահացության եւ աղտոտվածության մակարդակների տվյալների վերլուծության համաձայն, հայտնում է Reuters-ը։

«Մենք նստած ենք եռացող կաթսայի մեջ եւ դանդաղ այրվում ենք»,- նշել է հետազոտության համահեղինակ եւ «Մաքուր Երկիր» հաարակական կազմակերպության ղեկավար Ռիչարդ Ֆուլերը,- Սակայն »։

Աշխատանքի ավելի վաղ տարբերակում, որը հրապարակվել է 2017 թվականին, աղտոտվածության հետեւանքով մահացությունը գնահատվում էր տարեկան մոտ 9 միլիոն կամ աշխարհում յուրաքանչյուր վեց մահից մեկը, իսկ համաշխարհային տնտեսության համար ծախսերը կազմում էին տարեկան մինչեւ 4,6 տրիլիոն դոլար: Սա աղտոտվածությունը եւ ծխելը նույն մակարդակի վրա է դնում՝ որպես աշխարհում մահերի պատճառ: Համեմատության համար՝ COVID-19-ը ամբողջ աշխարհում սպանել է մոտ 6,7 միլիոն մարդու

Վերջին ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Lancet Planetary Health առցանց-ամսագրում, հեղինակները վերլուծել են 2019 թվականի Հիվանդությունների համաշխարհային բեռի տվյալները՝ Վաշինգտոնի համալսարանի ընթացիկ ուսումնասիրություն, որը գնահատում է ընդհանուր աղտոտվածությունը եւ հաշվարկում մահացության ռիսկը:

Ավանդական աղտոտիչներից մահացությունը նվազում է ամբողջ աշխարհում: Սակայն դրանք շարունակում են հիմնական խնդիր մնալ Աֆրիկայում եւ որոշ այլ զարգացող երկրներում:

Ժամանակակից աղտոտիչների, օրինակ՝ ծանր մետաղների, ագրոքիմիական նյութերի եւ հանածո վառելիքի արտանետումների ազդեցությունից մահերը «ուղղակի սրընթաց աճում են»՝ 2000 թվականից ավելանալով 66 տոկոսով, բացատրել է հետազոտության համահեղինակ, Առողջության եւ շրջակա միջավայրի աղտոտման գլոբալ դաշինքի գործադիր տնօրեն Ռեյչել Կուպկան:

Երբ խոսքը բացօթյա աղտոտվածության մասին է, որոշ խոշոր մայրաքաղաքներ որոշակի առաջընթաց են գրանցել, այդ թվում՝ Բանգկոկը, Պեկինը եւ Մեխիկոն, սակայն ավելի փոքր քաղաքներում աղտոտման մակարդակը շարունակում է աճել:

Գիտնականները կազմել են 10 երկրների ցանկը, որոնք ամենաշատն են տուժել աղտոտվածության հետեւանքով մահերից՝ 1. Չադ, 2. Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, 3. Նիգեր, 4. Սողոմոնյան կղզիներ, 5. Սոմալի, 6. Հարավաֆրիկյան Հանրապետություն, 7. Հյուսիսային Կորեա, 8. Լեսոտո, 9. Բուլղարիա, 10. Բուրկինա Ֆասո։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել