Ինչպե՞ս կարող են պոռնոֆիլմերը ամուսնական զույգի սեռական կյանքի վրա անդրադառնալ: Արդյոք արժե՞ դրանք դիտել: Թեմայի շուրջ, ի պատասխան NEWS.am Medicine-ի թղթակցի հարցերի, սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանն է խոսել:
«Մեծահասակների համար» ֆիլմերի դրական կողմերը
Մասնագետի դիտարկմամբ, երբեմն պոռնոֆիլմերի դիտումը կարող է բավականին դրական կողմեր ունենալ: Օրինակ, ամուսնական զույգերին երբեմն խորհուրդ է տրվում միասին էրոտիկ բնույթի ֆիլմեր դիտել. դա կարող է հարստացնել նրանց սեռական կյանքը եւ նոր զգացողություններ պարգեւել:
«Մեծահասակների համար» ֆիլմերի բացասական կողմերը
Սակայն հիշյալ ֆիլմերի դիտումը կարող է նաեւ մի շարք բացասական կողմեր ունենալ, մանավանդ եթե ամուսինները միասին չեն դիտում դրանք: Սեւադա Հակոբյանի խոսքով, եթե ամուսիններից մեկը չափազանց տարվում է նման ֆիլմերով, կամ նրա հետաքրքրությունների շրջանակում (գուցե հենց ֆիլմերի հետեւանքով) մեծ տեղ են սկսում զբաղեցնել ագրեսիայի, սադիզմի/մազոխիզմի կամ տարատեսակ շեղումների էլեմենտներ, դա կարող է բացասաբար ազդել զույգի սեռական հարաբերությունների վրա:
Բացի այդ, պոռնոգրաֆիկ ֆիլմերում հաճախ իրականությունից հեռու տեսարաններ են պատկերվում, որոնք, սեքսապաթոլոգի խոսքով, միանշանակ բացասաբար են անդրադառնում մարդու հոգեբանության եւ սեռական կյանքի վրա: Դրանք փոխում են մարդու պատկերացումները՝ սեռական ակտի եւ շատ այլ բաների մասին, նրա ֆանտազիաները՝ իրականությունից հեռու տեղեկատվությամբ լցնում, ինչի արդյունքում իրական սեռական հարաբերությունը կարող է այլեւս ոչ մի հաճույք չպատճառել նրան:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day