Հայաստանում դեռ չկա բշկթության պատմությանը նվիրված թանգարան, բայց կա ապագա թանգարանի մեծ հավաքածու՝ 30 000-ից ավելի ցուցանմուշներով:
Հարություն Մինասյանի հավաքածուն ներառում է դեղագործության եւ ախտորոշման մեջ կիրառվող տարբեր հին սարքավորումներ, պեղածո նյութեր, գրքեր, պարբերականներ եւ շատ այլ իրեր:
Ահա մի քանի հետաքրքիր նմուշ իր այդ հավաքածուից. դրանք ցույց են տալիս Հայաստանի հարուստ բժշկական անցյալը:
Սա մոտ 100 տարվա հնության սպիրտայրոց է.

Սա էլ 100 տարվա մանրադիտակ է.

Գեղեցիկ եւ բավական հին դեղագործական կշեռք.

Սա 200 տարվա կժիկ է, որում բժիշկները դեղեր էին պատրաստում եւ պահում.

Այս ցուցանակը պատկանել է հայտնի բժիշկ Արամայիս Հովհաննեսի Գրիգորյանին, ով Ղարսում վիրաբույժ է եղել, միաժամանակ՝ թավջութակահար: Ղարսն այդ տարիներին Ռուսական կայսրության մասն էր կազմում, այդ պատճառով էլ ցուցանակի վրա ռուսերեն է գրված: Երբ Ղարսը հանձնել են թուրքերին, Արամայիս Գրիգորյանը վերցրել է իր ցուցանակը եւ տեղափոխվել Հայաստան, ապրել է Ալեքսանդրապոլում, հետո՝ Երեւանում.

Սա բժշկության աստված Ասկլեպիոսի արձանիկն է, իսկ նրա կողքին՝ հին ավազե ժամացույց.

1867 թվականի բժշկական ամսաթերթ.

1914 թվականի գիրք.








