• Latest news

Ի՞նչ մթերքներ են նպաստում միգրենի առաջացմանը

27 հունիսի, 2022  13:23

Նյարդաբան-բժիշկ Պավել Խորոշեւը զգուշացրել է միգրենով տառապող մարդկանց որոշակի մթերքներ օգտագործելու վնասի մասին։ Որոշ սննդային հավելումներ կարող են առաջ բերել նոպա, նշել է փորձագետը Sputnik ռադիոյի հարցազրույցում։

Նյարդաբանի խոսքով՝ միգրեն կարող է առաջացնել յուղոտ մսի օգտագործումը, իսկ ահա բուսակերային դիետան օգնում է պացիենտների մի մասին բարելավել վիճակը։

Մասնագետը նշել է, որ ամենից հաճախ միգրենի նոպաներ առաջացնում են որոշ ըմպելիքներ, օրինակ՝ սուրճը, թեյը եւ կարմիր գինին։ Փորձագետն ընդգծել է, որ ալկոհոլային այլ ըմպելիքներն ուժեղ չեն ազդում հիվանդության ընթացքի վրա։

Պանրի, շոկոլադի եւ որոշ սննդային հավելումների օգտագործումը կարող է հանգեցնել գլխացավի առաջացման։ Արժե սահմանափակել նաեւ շաքարը եւ չօգտագործել շաքարի փոխարինողներ։

Խորոշեւն ավելացրել է, որ միգրենի նոպաներից դժգոհում է Երկիր մոլորակի յուրաքանչյուր յոթերորդ բնակիչը, գրել է «Московский комсомолец» -ը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 

 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։