• Latest news

Հայաստանում 2013 թվականին ինքնասպանության 214 դեպք է արձանագրվել

10 սեպտեմբերի, 2014  13:10

2013 թվականին Հայաստանում արձանագրվել է ինքսնասպանության 214 դեպք։ Այս մասին սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին հաղորդել է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սուիցիդոլոգ (ինքնասպանագետ) Կամո Վարդանյանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կարելի է ինքնասպանության դեպքերի աճի միտում նկատել։ 2009 թվականին, օրինակ, արձանագրվել էր 498 ինքնասպանություն եւ ինքնասպանության փորձ եւ 197 ինքնասպանություն։ 2010 թվականին ինքնասպանությունների թիվը կազմել էր 225, իսկ ինքնասպանությունների փորձերի հետ միասին՝ 592։ 2011 թվականին 195 ինքնասպանություն էր եղել, իսկ ընդհանուր թիվը փորձերի հետ միասին կազմել էր 647։ Ինչ վերաբերվում է 2012 թվականին, ինքնասպանությունների թիվը կազմել էր 214՝ նախորդ տարվա նման, իսկ ինքնասպանությունների եւ դրանց փորձերի թիվը միասին՝ 740։

Մեկ օրում, Կամո Վարդանյանի խոսքով, երկրում արձանագրվում է մոտ 2 ինքնասպանություն եւ ինքնասպանության փորձ, իսկ միջին տվյալներով, յուրաքանչյուր 3 օրում արձանագրվում է 2 ինքնասպանություն։

Կա կարծիք, որ եթե ինքնասպանությունների թիվը 100 000 բնակչի հաշվով չի գերազանցում 10-ը, ապա երկրում հոգեբանական կոմֆորտ կա։ Եթե նույն 100 000 բնակչի հաշվով 10-20 ինքնասպանություն է լինում, ապա, Կամո Վարդանյանի խոսքով, հասարակության մեջ որոշակի լարվածություն կա, իսկ եթե նույն 100 000 բնակչի հաշվով ինքնասպանությունների թիվը 20-ից բարձր է, դա նշանակում է, որ երկրում ճգնաժամ է։

Հայաստանում, մասնագետների հավաստմամբ, 100 000 բնակչի հաշվով մոտ 7.64 ինքնասպանություն է գրանցվում։ Այսինքն, մեր երկրում վիճակը շատ ավելի բարվոք է, քան շատ այլ երկրներում։

Ողջ աշխարհում տարեկան մոտ 800 000 մարդ ինքնասպանության է դիմում; յուրաքանչյուր 40 վայրկյանում մեկ ինքնասպանության դեպք է գրանցվում։ Հետաքրքիր է, որ կանայք ավելի հաճախ են ինքնասպանության փորձ կատարում, բայց «հաջողված» ինքնասպանություններ ավելի շատ են տղամարդկանց շրջանում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է