• Latest news

ԱՄՆ-ում սրտանոթային հիվանդություններից մահացության մակարդակը վերջին 20 տարվա ընթացքում նվազել է

20 հուլիսի, 2022  12:21

Վերջին 20 տարվա ընթացքում սրտի հետ կապված մահացության դեպքերը նվազել են, թեեւ տարբերությունները պահպանվում են ռասայական եւ էթնիկ պատկանելության, ինչպես նաեւ մարդկանց բնակության վայրի եւ առողջապահական խնամքի հասանելիությունից կախված:

Հետազոտողների արդյունքները հրապարակվել են երկուշաբթի Ամերիկյան սրտի ասոցիացիայի Circulation ամսագրում:

Հետազոտության մեջ օգտագործվել են ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալները, եւ պարզվել է, որ 1999-ից 2019 թթ. սրտանոթային հիվանդություններից մահվան դեպքերի թիվը նվազել է ինչպես աֆրոամերիկացիների, այնպես էլ սպիտակամորթ մեծահասակների շրջանում:

Երկրորդ հետազոտության ժամանակ Աթերոսկլերոզի բազմաէթնիկ հետազոտության գիտականները նկարագրել են համանման ասոցիացիաները:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ քաղցկեղը հաղթահարածները սրտային հիվանդությունների ավելի մեծ վտանգի տակ են:

Հետազոտության շրջանակներում գիտնականները 15 տարի շարունակ հետեւել են ավելի քան 6800 մասնակցի: Այդ ընթացքում հետազոտության մասնակիցների մոտ 20 տոկոսը մահացել է։ Նրանցից 25 տոկոսը մահացել է սրտի հետ կապված պատճառներից։

Ընդ որում, իսպանացիների եւ ասիական ծագման ամերիկացիների շրջանում դիտվել է  վաղաժամ մահվան ամենացածր ընդհանուր ռիսկը:

«Սրտային հիվանդության ավանդական ռիսկի գործոնների գնահատումից բացի, ինչպիսիք են շաքարախտը, ընտանեկան պատմությունը, արյան ճնշումը, խոլեստերինի մակարդակը եւ ծխելը, այս հետազոտությունը ցույց է տալիս ռիսկը հաշվարկելիս առողջության սոցիալական որոշիչ գործոնների բացահայտման կարեւորությունը»,- պատմել է հետազոտության համահեղինակ Բալթիմորի Ջոն Հոփկինսի համալսարանի բժշկական դպրոցի սրտանոթային հիվանդությունների հետազոտութունների բաժնի տնօրեն Վենդի Փոստը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll