• Latest news

Գիտնականներն ԱՄՆ-ում ըստ շրջանների ուսումնասիրել են քաղցկեղից մահացության գործոնները

15 սեպտեմբերի, 2022  16:39

Քեյսի արեւմտյան ռեզերվային համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ քաղցկեղից մահացության հետ պատմականորեն կապված ռիսկի գործոնները տարբեր են ըստ ԱՄՆ շրջանների։ Այդ պատճառով նրանք կարծում են, որ այդ տարբերությունները պետք է հաշվի առնել բնակչության առողջության պահպանման հատուկ միջոցների մշակման ժամանակ։

Օրինակ, արեւմտյան նահանգներում 100 000 բնակչի հաշվով գրանցվել է քաղցկեղից մահացության ամենացածր մակարդակը։ Քաղցկեղից մահանում են ռիսկի այնպիսի գործոնների ազդեցությամբ, ինչպիսին են ճարպակալումը, նստակյաց կենսակերպը եւ դիաբետը, ինչպես նաեւ ծխելը եւ ալկոհոլի օգտագործումը՝ որպես հիմնական վարքային ռիսկի գործոններ։

Հարավային նահանգներում, որտեղ 100 000 բնակչի հաշվով քաղցկեղից մահացությունը ամենաբարձրն է, ծխելը առաջատար վարքային ռիսկի գործոնն է՝ կապված քաղցկեղից մահացության հետ։

Հետազոտողներն անդրադարձել են բազմաթիվ գործոնների, որոնք, ինչպես հայտնի է, նպաստում եւ օգնում են կանխել մահը քաղցկեղից, ներառյալ վերաբերմունքն առողջությանը եւ սոցիալ-տնտեսական բնութագրերը, ժողովրդագրական եւ բնապահպանական գործոնները, կոմորբիդ հիվանդությունների տարածումը, օնկոլոգիական բուժզննումներ անցնելը եւ բուժում ստանալը։

«Այս նորարարական մոտեցումը տվյալների ուսումնասիրությանը՝ ռիսկի վարքային գործոնների մասին գոյություն ունեցող տվյալների եւ մեքենայական ուսուցման նոր մեթոդի օգտագործումը, ցույց է տալիս տվյալների ավելի ստույգ ուումնասիրման հնարավորություններ՝ քաղցկեղի կանխման եւ բուժման խնդիրների լուծման ժամանակ գործնական կիրառումներով»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, Case Comprehensive Cancer Center-ի Population Cancer Analytics Shared Resource-ի առողջապահության ոլորտի  հետազոտող Վեյչուան Դոնգը։

«ԱՄՆ շրջաններում 2008-2019թթ. քաղցկեղից մահացության հետ կապված վարիացիաներ եւ գործոններ» հոդվածը հրապարակվել է JAMA Network Open ամսագրում։

Այս հետազոտությունում օգտագործվել են Առողջապահության վիճակագրության ազգային կենտրոնի տվյալներն այն մարդկանց մասին, որոնք մահացել են քաղցկեղից 2008-2019թթ.։ Հետազոտությունում ներգրավված է եղել 7,2 մլն մարդ (միջին տարիքը 70-74; 3,4 մլն կին [47,5 տոկոս]), որոնք մահացել են քաղցկեղից ԱՄՆ 3 108 սահմանակից օկրուգներում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է