• Latest news

Գիտնականները կապ են հայտնաբերել զտված հացահատիկի օգտագործման եւ սրտի կորոնար հիվանդության վաղաժամ զարգացման ռիսկի միջեւ

3 հոկտեմբերի, 2022  21:25

Մերձավոր Արեւելքում տարբեր տեսակի հացահատիկի սպառման եւ սրտի իշեմիկ հիվանդության միջեւ կապն ուսումնասիրող առաջին հետազոտություններից մեկում գիտնականները պարզել են, որ զտված հացահատիկի ավելի մեծ սպառումը կապված է իրանցիների շրջանում սրտի վաղաժամ կորոնար հիվանդության ռիսկի հետ։  Հետազոտության արդյունքները կներկայացվեն Սրտաբանության ամերիկյան քոլեջի (ACC) Մերձավոր Արեւելքի 2022 կոնֆերանսին, հայտնում է Medical Xpress-ը։

Այս ուսումնասիրությունը գնահատել է կապը ռաֆինացված եւ ամբողջական ձավարեղենի սպառման եւ սրտի իշեմիկ հիվանդության վաղաժամ զարգացման ռիսկի միջեւ:

Վաղաժամ կորոնար հիվանդությունը 55 տարեկանից ցածր տղամարդկանց կամ 65 տարեկանից ցածր կանանց մոտ կորոնար զարկերակների աթերոսկլերոզային նեղացումն է։ Հիվանդության վաղ փուլերում այն ​​հաճախ ասիմպտոմատիկ է, սակայն զարկերակի պատի նեղացումը  (ստենոզ ) հետզհետե կարող է հանգեցնել կրծքավանդակի ցավի  եւ/կամ սրտի կաթվածի: Ռիսկի գործոնները ներառում են ծխելը, բարձր խոլեստերինը, արյան բարձր ճնշումը եւ շաքարախտը:

Հետազոտությանը մասնակցել են Իրանի տարբեր քաղաքներից եւ էթնիկ խմբերից 2099 մարդ, որոնք կորոնարոգրաֆիայի են ենթարկվել։

Պարզվել է, որ ամողջական հացահատիկի ընդունումը հակադարձորեն կապված է եղե;  այս հիվանդության ռիսկի նվազեցման հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել