• Latest news

Ո՞ր մարդիկ են արթնանում նարկոզի ժամանակ եւ ինչպե՞ս դա  կանխատեսել

13 հունվարի, 2023  20:07

Ուղեղի կառուցվածքները, որոնք կարող են կանխատեսել նարկոզի ժամանակ մարդու արթնանալու նախատրամադրվածությունը,  առաջին անգամ հայտնաբերվել են Դուբլինի Թրինիթի քոլեջում:  

Արդյունքները կարող են օգնել բացահայտել այն մարդկանց, որոնք կարող են միջինից բարձր անզգայացնող դեղաչափերի կարիք ունենալ: Չնայած անզգայացումը կլինիկական բժշկության մեջ օգտագործվում է ավելի քան 150 տարի, գիտնականները լիովին չեն հասկանում, թե ինչու է դրա ազդեցությունը մարդկանց վրա այդքան բազմազան: 

Ընդհանուր անզգայացման ժամանակ ենթադրաբար անգիտակից վիճակում գտնվող յուրաքանչյուր չորրորդ հիվանդից մեկը կարող է իրականում ունենալ սուբյեկտիվ վերապրումներ, ինչպիսիք են երազները, եւ շատ հազվադեպ դեպքերում (0,05-0,2 տոկոս) մարդիկ պատահաբար արթնանում են բժշկական պրոցեդուրայի ժամանակ։    

Ինչպես պարզվել է, մասնակիցները, որոնք դիմացկուն են եղել անեսթեզիայի նկատմամբ, հիմնարար տարբերություններ են ունեցել ուղեղի ճակատային-գագաթային  շրջանների գործառույթներում եւ կառուցվածքներում: Կարեւոր է նշել, որ ուղեղի այս տարբերությունները կարող են նախապես հայտնաբերվել: Գիտնականները պնդում են, որ ճակատային շրջաններում գորշ նյութի մեծ ծավալով եւ ուղեղի ճակատային-գագաթային ցանցերում ավելի ուժեղ ֆունկցիոնալ կապով մարդկանց կարող է անհրաժեշտ լինել անզգայացնող միջոցի ավելի մեծ չափաբաժիններ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել