• Latest news

Երեւանում Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 16-րդ կոնգրեսն է ընթանում

26 սեպտեմբերի, 2014  12:51

Սեպտեմբերի 26-ին Երեւանում Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 16-րդ՝ Ուրոլոգիայի Եվրոպական Ասոցիացիայի (EAU) հետ համատեղ կոնգրեսն է մեկնարկել: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում Հայ ուրոլոգների ասոցիացիայի նախագահ Արթուր Գրաբսկին է նշել, միջոցառմանը բազմաթիվ հանրահայտ արտասահմանյան մասնագետներ են մասնակցում: Ասոցիացիան նաեւ աշխատել է բոլոր հայաստանցի ուրոլոգներին ներգրավել՝ ինչպես Երեւանից, այնպես էլ մարզերից:

Ուրոլոգ Կարո Դերձակյանը, ով Կալիֆորնիայում է բնակվում եւ այնտեղ սեփական ուրոլոգիական կլինիկան է հիմնել, տարիներ շարունակ ամեն տարի Հայաստան է գալիս՝ ուրոլոգիական գիտաժողովներին մասնակցելու համար. դրանք բժշկին հայաստանցի մասնագետների հետ փորձ եւ գիտելիքներ փոխանակելու «մեծ գոհունակության արժանի» հնարավորություն են ընձեռում:

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նա հիշել է, թե որքան «համեստ» էին գիտաժողովները տարիներ առաջ. առաջին միջոցառումներին ընդամենը 15-20 հոգի էր հավաքվում, իսկ այսօր մասնակիցները բազմաթիվ են, եւ արտասահմանից էլ հյուրեր կան:

Մոսկվայի բժշկա-ատամնաբուժական համալսարանի Ուրոլոգիայի ամբիոնի դոցենտ Գեւորգ Կասյանը համոզված է, որ գիտաժողովը չափազանց օգտակար է լինելու հայաստանցի ուրոլոգների համար, քանի որ ժամանակակից ուրոլոգիայի ամենաարդիական հարցերն են քննարկվելու: Գիտաժողովի առաջին օրը Գեւորգ Կասյանը կանանց մոտ անմիզապահության խնդրի մասին է զեկույց ընթերցել:

Ինչպես Հայ ուրոլոգների ասոցիացիայի նախագահ Արթուր Գրաբսկին է NEWS.am Medicine-ի թղթակցի հայտնել, գիտաժողովի առաջին օրվա համար գործառնական ուրոլոգիայի մասին դասընթացների անցկացում, այնուհետեւ էլ՝ կանանց ու տղամարդկանց միզարձակության դիսֆունկցիայի, ինչպես նաեւ տղամարդկանց վերարտադրողական ու կանանց սեռական ֆունկցիայի խանգարումների շուրջ քննարկումներ են նախատեսված: Գիտաժողովի երկրորդ օրը ասոցիացիայի տարեկան ժողովն է տեղի ունենալու, որի առաջին մասը ասոցիացիայի հիմնադիր պրոֆեսոր Ի. Աղաջանյանի 75-ամյակին է նվիրաված, իսկ երկրորդ մասը՝ ռոբոտիկ վիրաբուժությանը, լապարոսկոպիային եւ այլ ժամանակակից տեխնոլոգիաներին:

Միջոցառման ավարտին ուրոլոգները համապատասխան գրականություն եւ ուսուցողական նյութեր պարունակող սկավառակներ կստանան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է