• Latest news

Հայաստանում ծխախոտի գները պետք է 20 անգամ բարձր լինեն․ փորձագետ

31 մայիսի, 2023  16:47

Ծխելու դեմ պայքարի ամենամեծ խնդիրներից մեկը ծխախոտի գնի ծայրահեղ մատչելիությունն է, որը պետք է լինի 20 անգամ բարձր։ Այս մասին մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց բժշկության ոլորտի փորձագետ, սրտաբան Տաթեւիկ Հովակիմյանը։

Նրա խոսքով, ծխելը շատ լուրջ ռիսկային գործոն է ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման համար։

Նա նշեց, որ ոչ վարակիչ հիվանդություններից մահացության մեջ գերակշռում են սրտանոթային հիվանդությունները, իսկ ծխախոտի օգտագործումը առաջին ռիսկային գործոնն է այդ հիվանդությունների առաջացման եւ մահացության տեսանկյունից։

«Սրտի բաց վիրահատության ենթարկված հիվանդների ավելի քան 70 տոկոսը ծխել է։ Այս վատ սովորությունն այժմ ակտիվորեն տարածվում է կանանց եւ դեռահասների շրջանում։ Փորձը ցույց է տալիս, որ շատերի համար շատ դժվար է թողնել ծխելը, իսկ եթե թողնում են, կարճ ժամանակ անց նրանց կեսը նորից սկսում է ծխել»,- ընդգծեց Հովակիմյանը։

Փորձագետը հիշեցրեց, որ պասիվ ծխելը բացասաբար է անդրադառնում նաեւ սրտանոթային համակարգի վրա։

«Մինչեւ 1 տարեկան երեխաների մոտ, որոնց ծնողները ծխել են, հանկարծահաս մահացությունը զգալիորեն ավելի բարձր է, քան մնացածների մոտ։ Բացի այդ, ավելանում են սրտանոթային համակարգի հիվանդությունների, ինչպես նաեւ անոթների պատերի հաստացման ռիսկերը»,- հավելեց նա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll