Նույնիսկ թաքնված ալերգիկ ռեակցիաները սովորական սննդամթերքի, ինչպիսին կաթնամթերքն է, կարող են լուրջ սրտանոթային հիվանդությունների հանգեցնել: Ամերիկացի գիտնականները նման եզրակացության են եկել մի քանի հազար հիվանդների, այդ թվում՝ ոչ միայն ալերգիայով տառապողների տվյալները վերլուծելուց հետո, նրանց հոդվածը հրապարակվել է Medical Insider-ում։
Սննդային ալերգիան առաջանում է, երբ իմունային համակարգը սխալմամբ արձագանքում է սննդամթերքի որոշ սպիտակուցներին և դրանք համարում վտանգավոր: Սա կարող է առաջանալ իմունոգոլոբուլին E-ի՝ (IgE) իմունային համակարգի կարևոր բաղադրիչի, սննդի մոլեկուլների հետ փոխազդեցության պատճառով, ինչը հանգեցնում է բորբոքային նյութերի, այդ թվում՝ հիստամինի ձևավորմանը:
Հատկապես ալերգենիկ մթերքներն են կովի կաթը, գետնանուշը, ձուն, խեցեմորթները, խեցգետնակերպերը, ձուկը, ընկույզը, սոյան, ցորենը, քունջութը, բրինձը և միրգը: Այս մթերքների նկատմամբ ալերգիան ազդում է աշխարհում յուրաքանչյուր տասը մարդու վրա, և վերջին մի քանի տարիների ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արձանագրել է իրավիճակի վատթարացում, հատկապես` զարգացած երկրներում: Ամենաշատը տուժում են երեխաները, սակայն մեծահասակների մոտ նույնպես այս խնդիրը հազվագյուտ չէ:
Ալերգիայի հիմնական ախտանիշը մաշկի վրա ցանն է, որը միշտ չէ, որ նկատելի է։ Սակայն, եթե դրան պատշաճ ուշադրություն չդարձվի, կարող են բարդություններ առաջանալ։ Ալերգիան կարող է լուրջ հիվանդություններ առաջացնել:
Մաշկի ցանը միայն այսբերգի գագաթն է, ասվում է նյութում։ Երբ ալերգիա է առաջանում, առաջինը տուժում են ներքին օրգանները։ Աուտոիմուն բորբոքային պրոցեսներն ազդում են թոքերի, աղեստամոքսային տրակտի և երիկամների վրա: Ամերիկացի գիտնականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ սովորական սննդային ալերգենների նկատմամբ զգայունությունը, ինչպիսիք են կաթնամթերքը և գետնանուշը, կարող են լինել սրտանոթային հիվանդության (CVD) նշանակալի և նախկինում թերագնահատված պատճառ:
Հետազոտությունն իրականացնելու համար հետազոտողները օգտագործել են ԱՄՆ Առողջապահության նախարարության երկու նախագծերի տվյալների բազա՝ Առողջապահության և սնուցման քննության ազգային հետազոտությունը (NHANES) և Աթերոսկլերոզի միջէթնիկ ուսումնասիրությունը (MESA): Այս տվյալների բազաները պարունակում են տեղեկություններ հարյուր հազարավոր մարդկանց, նրանց ապրելակերպի, սննդային սովորությունների և ախտորոշումների մասին:
Արյան մեջ IgE-ի մակարդակը վերլուծելուց հետո առանձնացվել են մի քանի խմբեր՝ ալերգիայի նշաններ չունեցողների և նրանց, ում մոտ իմունոգոլոբուլին E-ի ընդհանուր մակարդակը բարձր է եղել և սպեցիֆիկ՝ կովի կաթին, գետնանուշին և որոշ այլ մթերքներին։ Յուրաքանչյուր խմբի համար ստեղծվել են մոդելներ, որոնք հաշվի են առել սիրտ-անոթային հիվանդությունների (CVD) զարգացման ռիսկը՝ ըստ սեռի, տարիքի, էթնիկական պատկանելության, կրթության և ծխելու գործոնների, ինչպես նաև նախկինում ախտորոշված CVD, հիպերտոնիա, շաքարախտ և ասթմա: Հետազոտությանը մասնակցել է, ընդհանուր առմամբ, 5374 մարդ, որոնցից 285-ը մահացել են սրտանոթային հիվանդություններից՝ դիտարկման ժամանակահատվածում (15 տարի NHANES-ի համար և 19 տարի՝ MESA-ի համար):
Հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր հակամարմիններ ունեն կովի կաթի և, ավելի քիչ, գետնանուշի և ծովախեցգետնի նկատմամբ, հատկապես ենթակա են սիրտ-անոթային հիվանդությունների: Այս գործոնը համեմատելի է կամ նույնիսկ գերազանցում է այնպիսի ավանդական սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկերին, ինչպիսիք են ծխելը, շաքարախտը և ռևմատոիդ արթրիտը:
Ամփոփելով, հետազոտությունը ցույց է տալիս ալերգիայի և սրտանոթային հիվանդությունների (CVD) միջև կապ՝ հիմնված Միացյալ Նահանգներում անցկացված երկու ուսումնասիրությունների տվյալների վրա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day