Նիկոտինը կարող է նպաստել մկների նիհարելուն՝ խթանելով հատուկ աղիքային մանրէների աճը։ Այս մասին վկայում է Scientific Reports (Sci Rep) ամսագրում հրապարակված հետազոտությունը։
Աղիներում ապրող միկրոբները սինթեզում են բազմաթիվ նյութեր, որոնք ազդում են մարդու առողջության վրա՝ դիաբետի հակվածությունից եւ ճարպակալումից մինչեւ դեպրեսիա։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ նիկոտինը՝ ծխախոտի հիմնական բաղադրանյութը, հայտնաբերվում է մաշկում եւ աղեստամոքսային տրակտում։
Գիտնականներն իրենց նոր աշխատանքում նկարագրել են այն փորձը, որն անցկացրել են մկների յոթ շաբաթական որձերի վրա։ Դրանց կեսին կերակրել են սովորականի պես, մյուս կեսին՝ ճարպերի բարձր պարունակությամբ կերով։ Մկները նաեւ ենթարկվել են նիկոտինի կամ ֆիզիոլոգիական լուծույթի ազդեցությանը չորս շաբաթվա ընթացքում։
Նիկոտինի ներորովայնային ներարկումը խթանել է Lactobacillus մանրէների աճը, ճարպերի բարձր պարունակությամբ սննդակարգը ճնշել է այդ աճը։ Բայց նիկոտինի ազդեցությունն ավելի ուժեղ է եղել, ուստի անգամ բարձր ճարպային սննդակարգի դեպքում այդ միկրոբների քանակն ավելացել է, ինչն ուղեկցվել է մկների քաշի նվազմամբ։
Lactobacillus-ները սինթեզոմ են լինոլաթթու, որի հետ կարող է կապված լինել նիկոտինի ազդեցությունը։ Նիկոտինի ներարկումից հետո մկների պլազմայում բարձրացել է չեթերայնացված ճարպաթթուների (NEFA) մակարդակը։ Դա վկայում է այն մասին, որ նիկոտինը խթանում է ճարպերի տրոհումը մկների մոտ։
Մի քանի այլ հետազոտություններ ցույց են տվել, որ նիկոտինն իջեցնում է մարմնի զանգվածը եւ սննդի օգտագործումը։ Նոր աշխատանքն ընդգծել է աղիքային մանրէների բարդ ռեակցիան՝ ի պատասխան ծխելու, որը կարող է մասամբ բացատրել քաշի նվազման հակումը ծխելու դեպքում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day