• Latest news

Գիտնականները պարզել են, թե կլիմայի փոփոխությունը  ինչպես կարող է ազդել էկզեմայով տառապող հիվանդների վրա

4 փետրվարի, 2024  20:10

Տարիներ շարունակ գիտնականները ուսումնասիրել են, թե կլիմայի փոփոխության հետևանքներն ինչպես  կարող են ազդել առողջության վրա:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ կլիմայական ազդեցությունները, օրինակ՝ ծայրահեղ շոգը, կարող են մեծացնել երիկամների հիվանդության և սրտանոթային հիվանդություններից մահվան վտանգը և նույնիսկ ազդել հոգեկան առողջության վրա:

Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի (UCSF) գիտնականները պարզել են, որ կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած վտանգները կարող են նաև բացասաբար ազդել մաշկի քրոնիկ հիվանդության՝ ատոպիկ դերմատիտի վրա, որը նաև հայտնի է որպես էկզեմա:

Նրանց ուսումնասիրությունը հրապարակվել է Allergy ամսագրում:

Այս ուսումնասիրության ընթացքում հետազոտողները կենտրոնացել են նրա վրա, թե ինչպես են ջերմոցային գազերի արտանետման հետ կապված կլիմայական 10 վտանգներն ազդում ատոպիկ դերմատիտի վրա։

Կլիմայական այդ վտանգները ներառում էին գլոբալ տաքացումը, անոմալ շոգը, անտառային հրդեհները, երաշտը, ջրհեղեղները և ծովի մակարդակի բարձրացումը:

Այս հետազոտության համար գիտնականները վերլուծել են 18 ուսումնասիրությունների տվյալներ, որոնք վկայում են էկզեմայի սրման մասին՝ կապված այս 10 կլիմայական վտանգներից մեկի հետ:

Գիտնականները եզրակացրել են, որ կան ապացույցներ, որ կլիմայական վտանգների մեծ մասն ատոպիկ դերմատիտի սրացում է առաջացնում:

Պարզվել է, որ դրանցից մի քանիսն ուղղակի հետևանքներ են, օրինակ՝ անտառային հրդեհներից առաջացած պինդ մասնիկները: Մյուսները կողմնակի հետևանքներ են եղել, ինչպիսիք են երաշտի պատճառով առաջացող սննդի պակասը, աղքատությունը և դրան հաջորդող գաղթը, որոնք  խախտում են կանոնավոր բժշկական սպասարկումը և   սթրես առաջացնում, որը կարող է ազդել մարդու էկզեմայի վրա:

Գիտնականները նաև ստեղծել են քարտեզներ, որոնք ցույց են տալիս էկզեմայի կանխատեսվող բեռը անցյալում, ներկայում և ապագայում՝ կախված կլիմայական վտանգներից: Ստեղծվել են քարտեզներ, որոնք ցույց են տալիս 2005 և 2017 թվականներին կլիմայական վտանգների հավաքական ազդեցությունը, ինչպես նաև 2053 թվականի կանխատեսումները:

Մաշկաբանները հետևյալ խորհուրդներն են տալիս այն մարդկանց, որոնք ցանկանում են պաշտպանել իրենց մաշկը անբարենպաստ կլիմայական պայմաններից.

  • Ամեն տարի այցելեք ձեր մաշկաբանին՝ մաշկի հետազոտության համար:
  • Միշտ օգտագործեք արևապաշտպան քսուք և  պաշտպանիչ հագուստ, նույնիսկ ձմռանը:
  • Փողոց դուրս գալուց առաջ ստուգեք օդի որակը:
  • Օգտագործեք խոնավեցնող քսուքներ, որպեսզի  պաշտպանեք ձեր մաշկը օդում տարածված աղտոտող նյութերից, որոնք կարող են վնասել մաշկի պատնեշը:
  • Պահպանեք խոնավության մակարդակը:
  • Լավ սնվեք, բավականաչափ քնեք և զբաղվեք սպորտով:
  • Լվացվեք նուրբ լվացող միջոցներով։
  • Ուշադիր եղեք մաշկի խնամքի որոշ միջոցների բաղադրիչներին, որոնք նույնպես կարող են անհարկի սրացումներ առաջացնել:
  • Ստուգեք Էկզեմայի ազգային ասոցիացիայի տվյալների բազան՝ էկզեմա և զգայուն մաշկ ունեցող մարդկանց համար ապրանքների առկայությունը և ծրագրին դրանց համապատասխանությունը պարզելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է