• Latest news

Խնձորը կարող է պաշտպանել լյարդը խոցային կոլիտի վնասից. IJMS

15 մարտի, 2024  10:16

Limoncella խնձորի պոլիֆենոլային քաղվածքը պաշտպանում է լյարդը աղիների բորբոքային հիվանդությունների հետևանքով առաջացած վնասներից: Դա ցույց է տվել մկների վրա կատարված հետազոտությունը, որը հրապարակվել է International Journal of Molecular Sciences (IJMS) ամսագրում։

Աղիների բորբոքային հիվանդությունը, որը ներառում է Կրոնի հիվանդությունը և խոցային կոլիտը, հիվանդների 35%-ի մոտ առաջացնում է հոդերի, մաշկի և աչքերի լուրջ խնդիրներ և լյարդի վնաս: Դա կարող է պայմանավորված լինել աղիքային միկրոբների ներթափանցմամբ լյարդ՝ աղիքային թափանցելիության բարձրացման պատճառով: Ցույց է տրվել պոլիֆենոլային նյութերի հնարավոր արդյունավետությունն այս խնդիրների բուժման համար։

Նոր հետազոտության ընթացքում գիտնականները փորձարկել են Իտալիայում հավաքված Limoncella խնձորի պոլիֆենոլային քաղվածքները: Նրանք հատուկ նյութ են օգտագործել արու մկների մոտ խոցային կոլիտի առաջացման համար։ Խնձորից ստացված պոլիֆենոլները զգալիորեն մեղմացրել են մկների հաստ աղիքի բորբոքումները (դա ցույց են տվել կենդանիների աղիքային հյուսվածքի և դրանցում պարունակվող մոլեկուլների վերլուծությունը) և նվազեցնել աղիների թափանցելիությունը: Բայց ամենակարեւորը՝ դրանք նվազեցրին կենդանիների լյարդի վնասման աստիճանը։ Դա ցույց է տվել արյան մեջ լյարդի ֆերմենտների ցածր մակարդակը և լյարդում ճարպի ավելի քիչ կուտակումը պոլիֆենոլային էքստրակտով բուժված մկների մոտ:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ Limoncella խնձորի ամենօրյա փոքր օգտագործումը կարող է օգտակար լինել աղիների բորբոքային հիվանդությամբ հիվանդների համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել