• Latest news

Ունենք հավելյալ միջոցների կարիք. Ավանեսյանը՝ օֆերտայի սկզբունքով բուժսպասարկման մասին

12 ապրիլի, 2024  14:07

Առողջապահությունն ունի տարեկան բյուջե, որի շրջանակներում մենք արդեն իրականցնում ենք օֆերտայի սկզբունքով ֆինանսավորում և հերթագրումները իրականացվում են ոչ թե ամեն բժշկական կենտրոնի բյուջեի շրջանակներում, այլ ընդհանուր ծրագրին հատկացված բյուջերի շրջանակներում ամբողջ հանրապետության մասով: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, կառավարության նիստից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով պետպատվերի շրջանակում բժշկական ծառայություններ ստանալուն:

«Մենք արդեն իսկ 3 ամիսների շարժը գնահատել ենք ունենք որոշակի ծրագրերով տարեկան բյուջեից հավլյալ միջոցներ կարիք, այսօր քննարկելու ենք ֆինանսների նախարարի հետ և հասկանանք, թե ինչքան հավելյալ միջոցներ ենք հատկացնելու»,- ասաց Ավանեսյանը:

Հարցին՝ օֆերտայի սկզբունքով ֆինանսավորումը բյուջեի մասով խնդիրներ չի՞ առաջացնի, քանի որ կարող են չարաշահումներ լինել ոլորտում, Ավանեսյանը պատասխանեց՝ եղել է նման կանխատեսում:

«Կանխատեսում էինք, որ կլինեն նաև գերակատարումներ: Այդ գերակատարումների տենդենցը վերլուծվել է: Այս մասով մենք հանդիպում կունենանք ֆինանսների նախարարության հետ, և Կառավարությունը կորոշի, թե ինչպես կներդրվի հերթագրման համակարգը, և հավելյալ ինչքան միջոցներ կհատկացվեն»,- ասաց նախարարը:

Ըստ Ավանեսյանի՝ նաև կանխատեսել էին, որ 2024 թվականի բյուջեով նախատեսված, նախորդ տարվա կատարողականով ֆիքսված միջոցները որոշ ծառայությունների գծով կգերակատարվեն մինչև 20 տոկոսի չափով:

Լրագրողի դիտարկմանը, թե շատ դեպքերում չարաշահում են պետպատվերի ինստիտուտը, գուցե նաև կոռուպցիոն ռիսկեր կան այդտեղ Ավանեսյանն արձագանքեց. «Ձեր ունեցած տվյալները կխնդրեմ հանձնել իրավապահ մարմիններին: Մեր էլեկտրոնային հավելվածի միջոցով քաղաքացիները տեսնում են, թե իրենց անունով ինչպիսի ծառայություններ են դուրս գրվում, և որքան միջոց է պետությունը հատկացնում այդ ծառայության համար, պետք է լինել աչալուրջ»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է