• Latest news

Ծխելը թողնելուց հետո վեյփ օգտագործելը մեծացնում է քաղցկեղով հիվանդանալու ռիսկը․ հետազոտություն

25 մայիսի, 2024  08:44

Կորեացի գիտնականները եկել են հետեւյալ եզրահանգման. նրանք, ովքեր սկսում են ավանդական ծխախոտի փոխարեն «գոլորշի ծխել», ավելի շատ են ենթակա թոքերի քաղցկեղ ունենալուն, նրանց համեմատ, ովքեր դա չեն անում։ Ընտրանքը կազմել է ավելի քան չորս միլիոն մարդ, տեղեկացնում է naked-science-ը։

Էլետրոնային սիգարետները հաճախ օգտագործում են որպես այլընտրանք կամ միջոց ծխելու սովորությունից ազատվելու համար։ Կարծիք կա, որ վեյփերը ավելի քիչ են վնասակար, քան սովորական ծխախոտները։ Այդպե՞ս է, թե՞ ոչ հարցին նվիրվել են բազմաթիվ հետազոտություններ՝ բավական հակասական արդյունքներով։

Էլեկտրոնային սիգարետների ազդեցությունն առողջության վրա կախված է սարքի բնութագրերից, վեյփ օգտագործողի անհատական առանձնահատկություններից։

Էլեկտրոնային սիգարետները եւ տաքացնող տարրերը պարունակում են կարբոնիլային միացություններ (օրինակ, ֆորմալդեհիդ, ացետալդեհիդ, ակրոլեին եւ դիացետիլ), ինչպես նաեւ օրգանիզմի համար թունավոր մետաղներ (քրոմ, նիկել, կապար)։ Այս նյութերը համարվում են քաղցկեղածին։

Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ վեյփինգն ազդում է թոքերի պաշտպանական պատնեշների վրա, առաջացնում է թթվային սթրես եւ բարձրացնում զարկերակային ճնշումը՝ «սադրելով» սիրտ-անոթային եւ օնկոլոգիական հիվանդություններ։ Մյուս կողմից՝ ըստ գիտական աշխատանքների, էլեկտրոնային սիգարետները պակաս վնասակար են օրգանիզմի համար սովորականների հահեմատ, ուստի որոշ արտադրողներ վեյփերն առաջարկում են որպես  ավանդական ծխելու անվտանգ այլընտրանք։

Կարեւոր բացահայտում են արել Սեուլի ազգային համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են Ամերիկյան տորակալ հանրության ATS 2024 միջազգային համաժողովում։ Մասնագետները գնահատել են սովորական ծխող 4 329 288 մարդու տվյալները։ Տեղեկությունը վերցրել են Կորեայի Հանրապետության բժշկական սքրինինգի ազգային ծրագրից, որոնք վերցվել են 2012-2014թթ. եւ 2018թ.։ Մասնակիցներին բաժանել են վեց խմբերի։ Քաղցկեղի առաջացման եւ դրանից մահվան ռիսկի գնահատման համար հետազոտողներն օգտագործել են վիճակագրական վերլուծությունը։

Պարզվել է, որ 53 354 մարդու մոտ առաջացել է թոքերի օնկոլոգիա, 6 351 մասնակից մահացել է այդ հիվանդությունից։ Հինգ եւ ավելի տարիներ առաջ ծխելը թողած նախկին ծխողները, որոնք անցել են էլեկտրոնային սիգարետների, թոքերի քաղցկեղի առաջացման ավելի մեծ ռիսկի են ենթարկվել, քան նրանք, ովքեր վեյփ չեն օգտագործել։ Իսկ նրանց մոտ, ովքեր ծխելը թողել են հինգ տարուց առաջ եւ անցել են էլեկտրոնային սիգարետների, այդ հիվանդության առաջացման եւ դրանից մահվան շատ ավելի ուժեղ ռիսկի են ենթարկվել, քան նրանք, ովքեր էլեկտրոնային սիգարետ չեն ծխել։

Հեղինակներն ուսումնասիրել են 50-80 տարեկան մարդկանց տվյալները, որոնք ծխել 20 տարի։ Պարզվել է, որ նախկին ծխողները, որոնք հրաժարվել են ծխելուց հինգ եւ ավելի տարի առաջ, նույնպես ենթակա են եղել թոքերի քաղցկեղի մեծ հավանականության եւ մահվան, քան նրանք, ովքեր էլեկտրոնային սիգարետներ չեն օգտագործել։

«Սա առաջին խոշոր հետազոտությունն է, որը ցույց է տալիս թոքերի համար մեծ վտանգը էլեկտրոնային սիգարետներից՝ ծխելուց հրաժարվելուց հետո»,- ասել է թոքաբան Են Վուկ Կիմը Սեուլի ազգային համալսարանից։

Այսպիսով, ենթադրություններն այն մասին, որ անցումը վեյփին նվազեցնում է թոքերի քաղցկեղի հավանականությունը, առայժմ կախված է օդում, եւ ենզրակացությունը մեկն է՝ լիովին հրաժարվել ծխելուց։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է