Նոր ուսումնասիրութունը պարզել է, որ երեխաների մոտ, որոնք օրական ավելի քան վեց ժամ նստած են անցկացնում, երիտասարդ տարիքում զգալիորեն մեծանում է լյարդի ծանր ճարպային հիվանդության և ցիռոզի ռիսկը:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։
Լյարդի ճարպային դիստրոֆիան լյարդում ճարպի վնասակար կուտակումն է։ Երբ հիվանդությունը կապված չէ ալկոհոլի օգտագործման հետ, բայց կապված է նյութափոխանակության համախտանիշի հինգ բաղադրիչներից առնվազն մեկի հետ, այն կոչվում է նյութափոխանակության հետ կապված ստեատոտիկ լյարդի հիվանդություն (լյարդի ճարպային դիստրոֆիա):
Այս հետազոտության համար հեղինակ, պրոֆեսոր Էնդրյու Ագբաջեն վերլուծել է Մեծ Բրիտանիայում նորածինների մեծ խմբի երկարատև ուսումնասիրության տվյալները: Այս հետազոտությանը մասնակցել է 11-ից 24 տարեկան 2684 երեխա: 17 և 24 տարեկանում հետազոտության մասնակիցները լյարդի ուլտրաձայնային հետազոտության են ենթարկվել՝ լյարդի ճարպային դիստրոֆիա և լյարդի սպիացման նշաններ հայտնաբերելու նպատակով: Նրանք նաև արյան անալիզ են հանձնել՝ որոշելու իրենց լյարդի ֆերմենտի մակարդակը այս երկու ժամանակահատվածում:
Հետազոտողը պարզել է, որ հետազոտության մասնակից երեխաները օրական միջինը 6 ժամ նստած են եղել:
Բացի օրական այս 6 ժամից, հավելյալ նստակյաց յուրաքանչյուր կես ժամում երեխաների մոտ, մինչև նրանց 25 տարեկան դառնալը լյարդի ճարպային հիվանդության զարգացման հավանականությունը մեծացել է 15%-ով: Օրական 6 ժամից ավելի նստակյաց ժամանակի ցանկացած ավելացում հանգեցնում է թեթև ֆիզիկական ակտիվության վրա ծախսվող ժամանակի համապատասխան կրճատմանը՝ երիտասարդ տարիքում օրական 3 ժամով: Սակայն օրական 3 ժամից ավելի թեթև ֆիզիկական ակտիվության յուրաքանչյուր կես ժամը նվազեցնում է լյարդի ծանր ճարպային հիվանդության հավանականությունը 33%-ով։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day