• Latest news

Տատուն 21 տոկոսով մեծացնում է լիմֆոմայի առաջացման հնարավորությունը. ECM

12 հունիսի, 2024  13:05

Շվեդ գիտնականները Լունդի համալսարանից կապ են հայտնաբերել տատուի եւ լիմֆոմայի առաջացման վտանգի միջեւ։ Հետազոտությունը հրապարակվել է eClinicalMedicine (ECM) գիտական ամսագրում։

Լիմֆոման օնկոլոգիական հիվանդություն է, որի դեպքում չարորակ ուռուցքի աճի աղբյուր է դառնում ավշային հյուսվածքը։

Թիմն ուսումնասիրել է Շվեդիայում 20-60 տարեկան բոլոր պացիենտների տվյալները, որոնք բուժզննում են անցել 2007-2017թթ.։

Այդ տեղեկության հիման վրա մասնագետներն ընտրել են 5 591 մարդ, որոնք հարցման են մասնակցել իրենց կյանքի, տատուների առկայության, ինչպես նաեւ այն հանգամանքների մասին, որոնց ժամանակ դրանք արվել են։

Ինչպես ցույց է տվել ուսումնասիրությունը, դաջվածք ունեցող մարդկանց մոտ լիմֆոմայի առաջացման վտանգը 21 տոկոսով ավելի բարձր է եղել նրանց համեմատ, ովքեր մաշկի վրա դաջվածքներ չեն արել ասեղի եւ տուշի օգնությամբ։ Հետազոտությունը հաշվի է առել այնպիսի գործոններ, ինչպիսին են ծխելը եւ կրթության մակարդակը։

Գիտնականներն ընդգծել են, որ լիմֆոման մնում է շատ հազվադեպ հիվանդություն։ Շվեդիայում 2022թ. դրությամբ այն ախտորոշվել է 100 հազարից 22 մարդու մոտ։

Հոդվածի հեղինակները նաեւ նշել են, որ օնկոլոգիական հիվանդության առաջացման հավանականության վրա չեն ազդում ոչ տատուի չափը, որ տարիքը։ Մասնագետների կարծիքով՝ տատուի եւ լիմֆոմայի միջեւ կապը կարող է բացատրվել ներկի մասնիկների ներթափանցմամբ օրգանիզմի ավշային համակարգ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է