• Latest news

Գիտնականները դեղամիջոց են ստեղծել, որը քաղցկեղի բջիջներում ինքնաոչնչացման ցիկլ է առաջացնում

12 հուլիսի, 2024  23:04

Հոնկոնգի չինական համալսարանի գիտնականները դեղամիջոց են ստեղծել քթի խոռոչի քաղցկեղի բուժման համար: Ինչպես հաղորդում է Հոնկոնգի RTHK ռադիոկայանը, այն քաղցկեղի բջիջներում առաջացնում է «ինքնաոչնչացման ցիկլ»:

Ըստ ռադիոկայանի, գիտնականները mRNA տեխնոլոգիայի օգնությամբ  քաղցկեղային բջիջներին   ինքնաոչնչացման գործընթաց սկսելու եղանակ են գտել։ Դեղամիջոցը փորձարկվել է լաբորատոր մկների վրա և լավ արդյունքներ է ցույց տվել։

Հետազոտության հեղինակները դեղամիջոցը բնութագրում են որպես «խելացի ռումբ», քանի որ այն ոչ միայն ոչնչացնում է չարորակ բջիջները, այլև ներգրավում է իմունային համակարգի բջիջները՝ դրանց դեմ պայքարելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Պրոֆեսոր Աննա Ցանգի վկայությամբ, նոր դեղամիջոցը գերազանցում է իր անալոգներին, քանի որ նվազագույնի է հասցնում առողջ բջիջների վրա բացասական ազդեցությունը: «Բուժման բոլոր  ավանդական մեթոդները հիմնականում համակարգային են: Դրանք քիմիոթերապիան և ռադիոթերապիան են, ուստի դրանք ազդում են ոչ միայն քաղցկեղի, այլև սովորական բջիջների վրա»,- ընդգծել է նա։

«Ինչ վերաբերում է մեր դեղամիջոցին, ապա դրա գործողության մեխանիզմը ուղղված կլինի միայն քաղցկեղային բջիջներին, որոնք վարակված են Էպշտեյն-Բարի վիրուսով։ Ուստի սովորական բջիջներն անվտանգ կլինեն, և մարդու օրգանիզմը շատ ավելի քիչ կողմնակի ազդեցություն կունենա, իսկ հիվանդների կյանքի որակն ավելի բարձր կլինի»,- նշել է պրոֆեսորը։

Քթի խոռոչի քաղցկեղը չարորակ և վտանգավոր ուռուցք է, որը զարգանում է կոկորդի վերին հատվածում։



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll