• Latest news

Գիտնականները պարզել են, որ ծխելը վնասակար է մարդու ատամների և ոսկորների համար

7 հոկտեմբերի, 2024  22:45

Նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Science հանդեսում, գիտնականներն ուսումնասիրել են նիկոտինի ազդեցությունն առողջության վրա՝ օգտագործելով Անգլիայում 1700-1855 թվականներին մահացած ծխողների մնացորդները:

Գիտնականները սկսել են ոսկորներում տեղի ունեցող քիմիական փոփոխություններ փնտրելուց՝ ծխախոտի քայքայման կամ նյութափոխանակման ընթացքում: Դրա համար սովորաբար կիրառվում է կենդանի մարդկանց արյան, մեզի կամ թքի նմուշների փորձարկումը: Իսկ վաղուց մահացածների շրջանում փորձագետները որոշել են նմանատիպ հետքեր փնտրել նրանց ոսկորների մեջ։

Նախ, ուսումնասիրվել են մինչև 1500-ական թվականները Անգլիայում ապրած մարդկանց մնացորդները, երբ ծխախոտը դեռ երկիր չէր ներկրվել: Օգտագործվել է հեղուկ քրոմատագրման եղանակը։ Այնուհետև արդյունքները համեմատվել են 1700-ականների ծխողների ոսկորների վերլուծությունների հետ: Ծխողներին հնարավոր է եղել բացահայտել ծխախոտի կավե ծխամորճների հետևանքով առաջացած ատամների փորվածքներով: Հայտնաբերվել են ծխողներին բնորոշ տասնյակ քիմիական միացություններ։

Բացահայտվել է մի ուշագրավ բան՝ հետազոտության ընթացքում պարզվել է, որ բավականին բարձր տոկոս են կազմել ծխող կանայք, ընդ որում՝ սոցիալական բոլոր խմբերում։ Սակայն ազնվականները ատամնաբուժական խնդիրներից չէին տառապում, քանի որ նրանք կարող էին իրենց թույլ տալ փափուկ նյութերից պատրաստված ծխամորճներ, որոնք չէին վնասում ատամները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll