• Latest news

Որքանով է էլեկտրոնային ծխախոտը մեծացնում նախադիաբետի առաջացման վտանգը. AJPM

30 սեպտեմբերի, 2025  18:22

Էլեկտրոնային ծխախոտ ծխելը մեծացնում է շաքարի նյութափոխանակության խանգարումների և նախադիաբետի առաջացման վտանգը: Նման եզրակացության են հանգել Ջորջիայի համալսարանի հետազոտողները: Արդյունքները հրապարակվել են AJPM Focus բժշկագիտական  հանդեսում:

Հետազոտողները վերլուծել են ավելի քան 1,2 միլիոն ամերիկացի մեծահասակների առողջության և կենսակերպի տվյալները՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալների բազայից: Արդյունքները ցույց են տվել, որ միայն Էլեկտրոնային ծխախոտ ծխելը նախադիաբետի առաջացման վտանգը մեծացնում է 7%-ով:

Ավանդական ծխախոտները նախընտրող մասնակիցների շրջանում այս ցուցանիշը հասել է 15%-ի, իսկ երկուսն էլ համատեղածների շրջանում՝ 28%-ի: «Երկակի ծխողների» շրջանում միաժամանակ ավելի մեծ էր լիարժեք շաքարախտի ախտորոշման հավանականությունը՝ 9%-ով ավելի բարձր, քան չծխողների շրջանում:

Նախադիաբետը վիճակ է, որի դեպքում արյան մեջ գլյուկոզի մակարդակը նորմայից բարձր է, բայց ոչ այնքան բարձր՝ 2-րդ տիպի շաքարախտը ախտորոշելու համար: Առանց բուժման և կենսակերպի փոփոխությունների՝ նախադիաբետը հաճախ վերածվում է իսկական շաքարախտի և մեծացնում է սրտանոթային բարդությունների առաջացման վտանգը:

Այդ ազդեցությանը հատկապես խոցելի էին ավելորդ քաշ ունեցող անձինք, ինչպես նաև որոշակի էթնիկ խմբերի անդամներ, մասնավորապես՝ աֆրոամերիկացիները և լատինոամերիկացիները։

Հեղինակներն ընդգծում են, որ չնայած ավելի անվտանգ այլընտրանքի իր համբավին, էլեկտրոնային ծխախոտ ծխելը կարող է նուրբ ազդեցություն ունենալ նյութափոխանակության վրա և նպաստել երկարատև՝ սրտանոթայինից մինչև երիկամային և նյարդաբանական բարդությունների։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll